Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

10 հետաքրքիր փաստ Նեյմարի մասին

1. 2013 թվականի հուլիսին Նեյմարը վրդովեցրեց իր երկրպագուների մեծ մասին՝ նկարվելով «Lupo» ներքնազգեստի գովազդում: Մեծ աղմուկի պատճառը այն էր, որ շատերը գովազդը համարեցին պրովոկացիոն՝ անվանելով հոմոֆոբ: Գովազդի էությունը այն էր, որ, երբ ներքնազգեստի խանութի հաճախորդները խնդրում էին իրենց ապրանքը ցույց տալ, վաճառողը ցույց էր տալիս Նեյմարին: Աղջիկներին նա ժպտում էր և ինչ-որ ակնկարկներ անում, իսկ երբ տղամարդիկ էին լինում՝ թաքուն լքում էր խանութը: Քննադատություններին ի պատասխան Նեյմարը ուղղակի ժպտում էր:

2. Նեյմարի «Բարսելոնա» տրանսֆերից, 40 միլիոն եվրոն ստացել է իր հայրը, և միայն 9,4 միլիոն եվրոն՝ «Սանթոսը»:

3. «Բոլորը խոսում են Մեսիի մասին, բայց աշխարհում ամենալավը դառնալու համար նախ պետք է լինել Նեյմարից լավը»,- ասել է Պելեն: Նեյմարը շատ պարզ է արձագանքնել ֆուտբոլի արքային. «Ես չեմ ուզում, որ ինձ նրա հետ համեմատեն»:

compare-neymar-vs-messi

4. Նեյմարը հայր է դարձել 19 տարեկանում: Տղայի անունը Դավի Լուկա է: Երջանիկ ֆուտբոլիստը հայտարարել է, որ ծնվել է 2810 գրամ «Հպարտություն և ուրախություն», բայց մամուլին ավելի շատ հետաքրքրում էր երեխայի մայրը: Նեյմարը փորձում էր թաքցնել կնոջ անձը, բայց լրագրողներին հաջողվում է պարզել որ նա 17-ամյա Կարոլինան է, ում հետ ֆուտբոլիստը երկարատև հարաբերութունների մեջ է եղել: Բայց այժմ Նեյմարը որդուն մեծացնում է միայնակ:

Նեյմարը և որդին

5. Հպարտություն և երջանկություն՝ Նեյմարի բառապաշարից չպակասող բառերն են: Այդպես է կոչվում նաև բրազիլիացի հայտնի էստրադային երգչի հետ երգը՝ «Հպարտություն և երջանկություն»: «Mentos» ծամոնի գովազդում, որտեղ նկարվել է Նեյմարը, ևս հնչում է այդ կարգախոսը: Այդպես է ֆուտբոլիստը մեկնաբանում նաև իր պահվածքը ֆուտբոլում:

6. 2011 թվականի Ամերիկայի գավաթի Արգենտինա-Բրազիլիա խաղից հետո Նեյմարը ասել է. «Հույս ունեմ, որ վերջին անգամ եմ խաղում 11 ոչխարների հետ»: Նեյմարի և Լուկաս Մոուրայի հետ արգենտինացիները իսկապես կեղտոտ էին խաղում, բայց հայրենակիցներին ի պաշտպանություն հանդես եկավ Մարադոնան, կոչ անելով՝ հարգանքով վերաբերվել «թիմին, ով այդքան չեմպիոններ է տվել աշխարհին»:

7. 56499 հանդիսատես է ներկա եղել Նեյմարի՝ «Բարսելոնայում» պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

l_A2KkS3tIo

8. Բրիտանական ֆուտբոլի տարօրինակ աստղ Ջոուի Բարտոնը և Նեյմարը անգամ ծանոթ չեն միմյանց, բայց բրազիլացին նրանից մեկնաբանություններ է ստանում գրեթե ամեն խաղից հետո: Նեյմարն ասում է, որ չի ճանաչում Բարտոնին: Բայց այ Բարտոնը գիտի, թե ով է Նեյմարը՝ «Ջասթին Բիբեր», «Կատվի մեզ»:

BartonNey

9. Նեյմարի սիրելի զբաղմունքներն են ՝ ուրախանալ ընկերների հետ, լինել սոցիալական ցանցերում և, ինչպես վերջերս հայտնի դարձավ՝ երգել:

tumblr_o7r3xb6aRv1u7b4kko1_1280

10. «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Նեյմարը մեծ քանակությամբ արյուն է կորցրել անեմիայի պատճառով: Հոր բացատրությամբ, դա ինչ որ կերպ կապված էր կոկորդի վիրահատության հետ:


Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը