Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է ֆուտբոլային կարիերան

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան: Այս մասին հայտարարել է նրա եղբայր Ասիսը O Globo-ին տված հարցազրույցում:

37-ամյա Ռոնալդինյոն մոտ 2,5 տարի չէր մասնակցել պաշտոնական խաղերի: Նա վերջին անգամ այդպիսի հանդիպման մասնակցություն է ունեցել 2015թ. սեպտեմբերի 27-ին, բայց միայն հիմա է հայտարարել կարիերան ավարտելու մասին:

«Ռոնալդինյոն ավարտել է կարիերան: Դա վերջնական որոշում է: Մենք մեծամասշտաբ ինչ-որ բան կկազմակերպենք աշխարհի առաջնությունից հետո, հնարավոր է՝ օգոստոսին: Մենք միջոցառումների շարք կունենանք Բրազիլիայում, Եվրոպայում և Ասիայում: Եվ, իհարկե, Բրազիլիայի հավաքականը խաղ կանցկացնի»,- ասել է Ռոնալդինյոյի եղբայրը:

Ֆուտբոլային «Կախարդն» իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գրեմիոյում», ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Միլանում», «Ֆլամենգոյում», «Ատլետիկու Մինեյրուում», «Կերետարոյում» և «Ֆլումինենսեում»: 2016-2017թթ. մինի-ֆուտբոլի մի քանի հանդիպման է մասնակցել Հնդկաստանում:

Ռոնալդինյոն «Բարսելոնայի» կազմում 2005թ. նվաճել է «Ոսկե գնդակը», 2006թ. դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով 2002թ. հռչակվել է աշխարհի չեմպիոն:


Խորհրդանշական հավաքական․ Ֆուտբոլիստներ, որոնց անհնար է ատել

Ռոնալդինյոն հաջողություն է մաղթել Կոուտինյոյին (տեսանյութ)

Գվարդիոլա. «Մինչև Մեսին, Ռոնալդինյոյին նման այլ ֆուտբոլիստ չեմ տեսել»

Goal. Ռոնալդինյոն կազմել է իր նախկին թիմակիցների խորհրդանշական հավաքականը

Իկեր Կասիլյասը՝ Ռոնալդինյոյին. «Ես տանջվել եմ քո պաճտառով և վայելել եմ քո ցուցադրած խաղը»

ԹՈՓ-5 ֆուտբոլիստներ, ովքեր արժանացել են մրցակցի երկրպագուների ծափահարություններին (տեսանյութ)

Marca-ն կազմել է «Բարսելոնայի» և «Ռեալի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

8 ֆուտբոլիստ, որոնց հաջողվել է դառնալ Աշխարհի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայում և ստանալ «Ոսկե գնդակը»

Ռոնալդինյոն կազմել է իր երազանքի խոհրդանշական հավաքականը

Ռոնալդինյոն որոշել է զբաղվել քաղաքականությամբ

Ֆիգուն և Ռոնալդինյոն կմասնակցեն ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող բարեգործական հանդիպմանը

Ռոնալդինյոն դաշտի կենտրոնից գրավել է մրցակցի դարպասը (տեսանյութ)

Ռոնալդինյո. «Եթե Մեսին որոշի հեռանալ «Բարսելոնայից», ես նրան կաջակցեմ»

Ռոնալդինյո. «Երջանիկ կլինեի այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստին տեսնել «Բարսելոնայում»

Շքեղ գոլային փոխանցում և ոչ պակաս շքեղ գոլ. Ռոնալդինյոն փայլել է բարեգործական խաղի ժամանակ (տեսանյութ)

«Բարսելոնայի» 3 լավագույն գոլերը «Սևիլյայի» դեմ խաղերում (տեսանյութ)