Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոմելու Լուկակուն կայացրել է վերջնական որոշումը

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն որոշել է հեռանալ «Էվերթոնից»: Անգլիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը պնդում է, որ լիվերպուլյան թիմում իր օրերն արդեն հաշված են, ու պետք է կատարել քայլ առաջ:
«Ես այլևս հայտարարություն չեմ անում իմ ապագայի վերաբերյալ, սակայն ես գիտեմ թե ինչ եմ ուզում՝ խաղալ Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբում ու հաղթել Անգլիայի բոլոր հնարավոր տիտղոսները: Անգլիան լավագույն տարբերակն է ինձ համար: Ես լավ գիտեմ Պրեմիեր լիգան ու մոտ եմ նոր մրցաշարում 100 գնդակը հեղինակելուն», Լուկակուի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը:
Նրա խոսքով այս պահին բանակցություններ են ընթանում,  սակայն երիտասարդ հարձակվողը գաղտնի է պահում մանրամասները: Հիշեցնենք՝ Լուկակուն Անգլիայի ավարտված առաջնության 37 խաղում խփել է 25 գնդակ: Բելգիայի ընտրանու ռմբարկուի համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: