Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալն» ամռանը մտադիր է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել ֆուտբոլի պատմության մեջ

Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային առաջնային թիրախը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է, հաղորդում է The Times-ը:

«Արքայական» ակումբն այս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է 24-ամյա անգլիացու համար վճարել 200 մլն ֆունտ (226 մլն եվրո), ինչը կդառնա ռեկորդային ֆուտբոլի պատմության մեջ՝ շրջանցելով Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության գործարքը (220 մլն):

Լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին նախատեսում է թիմում պահել ոչ միայն Քեյնին, այլև թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, ում նկատմամբ նույնպես անտարբեր չէ «Ռեալը»:

Սակայն, նրանց հետ նոր պայմանագրերի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել, մինչդեռ Քրիստիան Էրիքսենի, Դելե Ալիի, Հյուն Մին Սոնի և Տոբի Ալդերվեյրելդի դեպքում «Տոտենհեմն» արդեն սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել:

Ըստ մինչև 2022թ. գործող պայմանագրի՝ Հարի Քեյնն ակումբում վաստակում է ավելի քիչ, քան Ռոս Բարկլին իր նոր թիմում՝ «Չելսիում»: «Տոտենհեմը», իր հերթին, պատրաստ է հարձակվողին առաջարկել շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ:

Ինչ վերաբերում է Պոչետինոյին, ապա նա ԱՊԼ-ի ամենացածր վարձատրվող մարզիչն է: Մասնավորապես, նա շատ ավելի քիչ է վաստակում, քան «Էվերտոնի» իր գործընկեր Սեմ Էլարդայսը: Պոչետինոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ.:


Ցուցանիշ, որով Ռոնալդուն գերազանցում է Մեսիին

Լևանդովսկին մեկնաբանել է «Ռեալի» վերաբերյալ լուրերը

Ցուցանիշ, որից Զիդանը գոհ է այս մրցաշրջանում

Գերգոլառատ խաղ. «Ռեալը» կերպարանափոխվեց և կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Ռեալը» պարտվում է «Բետիսին» առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

2 մասնագետ, որոնց ՊՍԺ-ն կփորձի գայթակղել թիմը գլխավորելու համար

«Բետիս» – «Ռեալ Մադրիդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Պերեսը սահմանել է Մարկո Ասենսիոյի տրանսֆերային արժեքը

Խելացնոր. Անգլիական «փոքր» ակումբը «կռիվ է տվել» «Տոտենհեմի» հետ (տեսանյութ)

Տրանսֆերային շիլաշփոթ, որի կենտրոնում Էդեն Ազարն է

Ովքեր են Ռոնալդուի գերաստղ 2 «աշակերտները» (ծաղրանկար)

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ժամանեցին «Բենիտո Վիլիամարին» (տեսանյութ)

Չավի. «Ռոնալդուն Նեյմարից լավը չէր»

Téléfoot‏. Նեյմարը որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների ժամանումը «Սևիլիա» (տեսանյութ)

Եվրոպական ԹՈՓ-5 առաջնությունների լավագույն ռմբարկուն այս պահի դրությամբ