Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հանդես է եկել նոր հայտարարությամբ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի գավաթի «Արլեն» (4-0) ակումբի նկատմամբ հաղթանակից հետո, խոսել է իր ապագայի մասին։

«Ամեն ինչ շատ բարդ է։ Տրանսֆերային պատուհանի ավարտին դեռ ժամանակ կա, եկեք սպասենք եւ տեսնենք, թե ինչ կպատահի»,- ասել է գաբոնցին։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը հաստատել էր, որ Օբամեյանգը չի հեռանալու ակումբից, վերջ դնելով նրա մասին բոլոր շշուկներին։ Նշենք, որ հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Միլանը»։