Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. Ռոբին վան Պերսին նոր ակումբ ունի (լուսանկար, տեսանյութ)

Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին վերադարձել է հարազատ «Ֆեյենորդ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստը խզել է թուրքական «Ֆեներբախչեի» հետ պայմանագիրը: Նա այդ ակումբում էր հանդես գալիս 2015թ.-ից: Առաջիկա երկուշաբթի՝ հունվարի 22-ին, Վան Պերսին պայմանագիր կստորագրի «Ֆեյենորդի» հետ:

Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվողը հոլանդական այս ակումբի կազմում խաղացել է 2001-2004թթ.: Վան Պերսին, ով կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը ժամանակին նշել է հենց «Ֆեյենորդի» մարզաշապիկով: