Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չտեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Դի Մարիայի կնոջ խորհրդի պատճառով

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխությունը կարող է ձախողվել:

Ինչպես հաղորդում են հարավամերիկյան մի քանի ԶԼՄ-ներ, բրազիլացի ֆուտբոլիստի կինն օրերս հանդիպել է ամուսնու թիմակցի՝ արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի կնոջ հետ, ով բավականին բացասական է արտահայտվել Մանչեսթերում կյանքի մասին:

Մոուրայի կինն այժմ ջանքեր է գործադրում համոզելու ամուսնուն՝ հետ կանգնելու «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից: Ֆուտբոլիստն ավելի շատ հակված է այդ տարբերակին, քանի որ փարիզյան ակումբում զրկված է խաղային պրակտիկայից:

Հիշեցնենք, որ Դի Մարիան հենց «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել ՊՍԺ 2015թ. օգոստոսին: