Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեմպիոնի միակ «սարսափելի» մրցակիցը, որն ունի ընդամենը մեկ անփոխարինելի ֆուտբոլիստ

Բարձրագույն խումբի 15-րդ տուրը՝ 10 փաստով

15-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը, որում «Ալաշկերտը»  կրկին պարտվեց «Գանձասար-Կապանին»,  իսկ «Փյունիկն» ու «Բանանցը» դրամատիկ պայքարում խաղավերջում կորզեցին հաղթանակը: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. 8-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»«Արարատ» խաղն ու առաջնության 15-րդ տուրի 3 հանդիպումներն անցան դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Բանանցին»: Առաջնության աշնանային հատվածում կայացած 45 հանդիպումներից 17-ում հաղթել են դաշտի տերերը, 14-ում՝ հյուրերը, 14 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 15 գոլ, որից 11-ը՝ 15-րդ տուրում: Աշնանային հատվածի ավարտական տուրում կրկնվեց ընթացիկ առաջնության ռեկորդային արդյունավետությունը, որը գրանցվել էր 1-ին, 4-րդ և 7-րդ տուրերում: Առաջնությունում կայացած 45 հանդիպումներում 108 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,4 գոլ մեկ խաղում:

«Փյունիկի» դարպասը շիրակցի Սոլոմոն Իմե Ուդոյի խփած առաջին գնդակը դարձավ ընթացիկ առաջնության հոբելյանական՝  100-րդ գոլը:

2. «Ալաշկերտի» 4 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Հետաքրքիր է, որ նախորդ պարտությունը չեմպիոնը դարձյալ կրել էր «Գանձասար-Կապանից»: Առաջնության 3-րդ շրջանում «Ալաշկերտը» վաստակեց 10 միավոր՝ ցույց տալով լավագույն արդյունքը մասնակից թիմերի մեջ: Չեմպիոնը 4 միավորով բարելավել է նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի իր արդյունքը: Հիշեցնենք, որ 2016/17թթ. առաջնության 15-րդ տուրից հետո ալաշկերտցիները 26 միավորով ընթանում էին 2-րդ տեղում՝ 2 միավորով զիջելով «Շիրակին»:

Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» երկրորդ անգամ պատժվեց 11մ հարվածով, որն ավարտվեց դարպասի գրավմամբ: Առաջին 11մ հարվածը թիմի դարպասին նշանակվել էր «Շիրակի» հետ Գյումրիում կայացած մեկնարկային տուրում: Արսեն Բեգլարյանը հետ էր մղել Ռոբերտ Դարբինյանի հարվածը:

3. «Գանձասար-Կապանը» բարելավեց նախորդ տուրում սահմանած անպարտելիության թիմային նոր ռեկորդը՝ առաջնության 12-րդ անընդմեջ խաղում թույլ չտալով մրցակցին առավելության հասնելու իր նկատմամբ: Վերջին պարտությունը գանձասարցիները կրել են առաջնության 3-րդ տուրում՝ օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Շիրակին»:

«Գանձասար-Կապանը» միակ թիմն է, որն ընթացիկ առաջնությունում ոչ միայն չի պարտվել «Ալաշկերտին», այլև երկու անգամ հաղթել է չեմպիոնին, այն էլ՝ «չոր» հաշվով (3-0, 1-0):

Կապանցիներին վերջապես հաջողվեց սեփական հարկի տակ պարտության մատնել «Ալաշկերտին»:  Մինչ այդ սեփական դաշտում ալաշկերտցիների հետ անցկացրած նախորդ 7 հանդիպումներից 4-ում գանձասարցիները պարտվել էին, 3-ում գրանցվել էր ոչ-ոքի: Վերջին անգամ սեփական դաշտում «Գանձասար-Կապանն» «Ալաշկերտին» հաղթել էր 2014թ. ապրիլի 9-ին: Կապանում կայացած այդ խաղում հաղթանակն ապահովել էր 11մ հարվածով Սամվել Մելքոնյանի խփած միակ գոլը:

Դա սեփական հարկի տակ գանձասարցիների երկրորդ հաղթանակն էր «Ալաշկերտի» նկատմամբ: Իսկ առաջինը գրանցվել էր 2013թ. սեպտեմբերի 14-ին կայացած խաղում, որում կապանցիները մրցակցին ջախջախել էին 9-2 հաշվով:

Առաջնության 3-րդ շրջանում «Գանձասար-Կապանը» վաստակեց 9 միավոր: Կապանցիները կրկնեցին նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի իրենց գրանցած արդյունքը: Սակայն եթե 2016/17թթ. առաջնության 15-րդ տուրից հետո գանձասարցիները 24 միավորով 4-րդ տեղում էին, ապա ներկայումս նրանք նույնպիսի արդյունքով զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

Ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանը»  երկրորդ անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց թիմի ավագ Արա Խաչատրյանը: Առաջին նման հարվածը նշանակվել էր առաջնության մեկնարկային խաղում «Արարատի»  դարպասին, որը չէր իրացրել Գեղամ Հարությունյանը: Արա Խաչատրյանը թիմում 11մ հարվածների գլխավոր իրացնողն է: 2010թ. առաջնությունից մինչ օրս նա անվրեպ իրացրել է իրեն վստահված բոլոր 7 11մ հարվածները:

4. «Փյունիկը» 2 անընդմեջ հաղթանակ տոնեց: «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակն ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր: Արարատցիների հետ անցկացրած առաջնության վերջին 4 հանդիպումներից 3-ում «Փյունիկը» հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Ընդ որում մրցակիցների միջև ընթացիկ առաջնության 3 հանդիպումներում արարատցիներին այդպես էլ չի հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասը:

«Փյունիկին» վերջապես հաջողվեց ընթացիկ առաջնությունում հաղթել «Շիրակին»: «Փյունիկը» վերջ դրեց նաև սեփական հարկի տակ շիրակցիների հետ հանդիպումներում առանց հաղթանակների 5 խաղերի շարքին, որոնցից 3-ում պարտվել էր միևնույն 0-2 հաշվով, 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Երևանում վերջին հաղթանակը «Շիրակի»  նկատմամբ «Փյունիկը» տոնել էր 2015թ. օգոստոսի 23-ին՝ 3-0:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ անցկացրած առաջնության վերջին 4 հանդիպումներում «Փյունիկը» 9 միավոր է վաստակել: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ փյունիկցիները 9 միավոր պակաս են վաստակել:

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» առաջին անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը: Դա նրա 3-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Իսկ ահա Կառլեն Մկրտչյանը երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկում» կրկին գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով «Արարատի» դարպասը: Մինչ այդ ՀՀ առաջնություններում նա վերջին անգամ աչքի էր ընկել 2010թ. հոկտեմբերի 14-ին «Բանանցի» հետ կայացած վճռորոշ հանդիպման ավելացված ժամանակի 4-րդ րոպեին: Այդ միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց ու առաջնության ավարտից երկու տուր առաջ շրջանցեց «Բանանցին»՝ մեկ միավորով գերազանցելով մրցակցին և վճռելով չեմպիոնության համար մղվող պայքարի ելքը:

1 2

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)