Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Որ ակումբին է երկրպագում աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին

Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին խոստովանել է, որ հանդիսանում է «Ինտերի» վաղեմի երկրպագուն: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ տանել չի կարողանում «Յուվենտուսին»:

«Ես միշտ եղել եմ «Ինտերի» երկրպագուն և դեմ եղել «Յուվենտուսին»: Իմ սերը «ներաձուրիների» հանդեպ սկսվել է այն ժամանակներից, երբ սովորում էի քոլեջում, իսկ մեծագույն «Ինտերը» 60-ականներին հաղթում էր ամեն ինչ Իտալիայում և աշխարհում:

Իմ երեխաներից միայն կրտսերն է, ով դեռ չի դարձել «ներաձուրիների» երկրպագու. նա դեռ 5 տարեկան է: Ես այժմ աշխատում եմ այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի:

«Ինտերի» թրեբլը իմ երջանկության պահն էր: Դա այն է, ինչը ներկայումս Իտալիայում ոչ ոք ի վիճակի չէ կրկնելու»,- ասել է Բոչելին:

Հիշեցնենք՝ Բոչելին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2015/16թթ. մրցաշրջանի եզրափակիչ՝ «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումից առաջ «Սան Սիրո» մարզադաշտում կատարել էր մրցաշարի օրհներգը: