Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Որպեսզի նման թյուրիմացական «10 լավագույն» այլևս չունենանք»․ Արսեն Ջուլֆալակյանը առաջարկում է լավագույնների որոշման նոր համակարգ

5585 2 - «Որպեսզի նման թյուրիմացական «10 լավագույն» այլևս չունենանք»․ Արսեն Ջուլֆալակյանը առաջարկում է լավագույնների որոշման նոր համակարգ

Դեկտեմբերի 27-ին կայացավ Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման արարողությունը: Այս անգամ Հայաստանի տասը լավագույն մարզիկները որոշվել էին մարզասերների SMS քվեարկության և մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ։ Սակայն այս համակարգը այնքան էլ չէր գոհացրել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին։

Արթուր Ալեքսանյան. «Իմ կարծիքով քվեարկությունը սխալ է կազմակերպվել, արժանի մարզիկներ կային, որոնք չեն ընդգրկվել լավագույն տասնյակում»

Այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 2009թ․ Եվրոպայի չեմպիոն, 2014թ․ աշխարհի չեմպիոն, 2012թ․ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը․

«Որպեսզի նման թյուրիմացական «10 լավագույն» այլևս չունենանք, առաջարկում եմ մշակել մրցումների համապատասխան ցանկ,որոնցից յուրաքանչյուրից նվաճված մեդալը՝կախված դրա հարկից,մեդալակիրին միավորներ կապահովի,որոնց հանրագումարի արդյունքում էլ տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ։ Օրինակ՝  օլիմպիական ոսկի-20 միավոր, արծաթ-15, բրոնզ-10 և նույն սկզբունքով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների դեպքում(ինչպես նաև նախապես որոշված կարևոր այլ մրցաշարերի…)։

Թե չէ այսօր ընտրում են սպորտային լրագրողներ,որոնց որոշ մասի պռոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է,
իսկ հասարակության ընտրությունն էլ բնականաբար չի կարող պռոֆեսիոնալ լինել,այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝անկախ այդ մարզիկի տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից…Արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ…
Էլ չասեմ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի միջև հավասարության նշան դնելը…»


Եվրոպայի առաջնություն. Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի տարվա առաջին գլխավոր ստուգատեսին

Չալյա՞ն, թե՞ Ջուլֆալակյան. Հայտնի է, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ըմբշամարտ, Կիևի մրցաշար. Հայ մարզիկների բոլոր արդյունքները (թարմացվում է)

Կիևի մրցաշար. Չալյան – Ջուլֆալակյան զույգը կրկին հանդիպել է գորգի վրա

Կիևի մրցաշար․ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, ևս 3 ըմբիշ էլ կպայքարի բրոնզե մեդալի համար

Twitter-ում այսօր «ծածանվել» է հայոց եռագույնը՝ շնորհիվ Արթուր Ալեքսանյանի

Լևոն Ջուլֆալակյան․ «Կիևի մրցաշարին կմասնակցեն և՛ Արսեն Ջուլֆալակյանը, և՛ Կարապետ Չալյանը, այնտեղ կլինեն անկախ մրցավարներ»

Գևորգ Ալեքսանյան. «Ցավում եմ, որ 97 կգ քաշային կարգում Արթուրի բացակայությամբ ունեինք ընդամենը 3 մարզիկ»

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Լևոն Ջուլֆալակյան. «Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի մեր ընտրանին»

UWW. Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը

Արթուր Ալեքսանյան. «Իմ կարծիքով քվեարկությունը սխալ է կազմակերպվել, արժանի մարզիկներ կային, որոնք չեն ընդգրկվել լավագույն տասնյակում»

Հայտնի դարձան Հայաստանի 2017թ. 10 լավագույն մարզիկները

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ ըստ լրագրողների

Դուք արդեն հասցրե՞լ եք մասնակցել «Տարվա լավագույն մարզիկների» քվեարկությանը

Ֆուտբոլն անտեսված չէ. 2017թ. լավագույն մարզիկի կոչման 25 հավակնորդները