Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 15-րդ տուրում՝ ըստ Vivaro News-ի

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրը, և թիմերը գնացել են ձմեռային հանգստի: Տարվա վերջին տուրի կենտրոնական խաղում «Գանձասար-Կապանը» 1-0 հաշվով հաղթել է առաջատար «Ալաշկերտին», իսկ մյուս 2 խաղերն անցել են թրիլերային սցենարով: «Փյունիկը» և «Բանանցը» վերջին վայրկյաններին խփած գոլերի շնորհիվ նույն՝ 3-2 հաշվով առավելության են հասել համապատասխանաբար «Շիրակի» և «Արարատի» նկատմամբ:

VivaroNews.am-ը, ավանդույթի համաձայն, ներկայացնում է տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակը, որն այս անգամ մի փոքր փոփոխված ձևաչափով է ներկայացվել:

Չեմպիոնի միակ «սարսափելի» մրցակիցը, որն ունի ընդամենը մեկ անփոխարինելի ֆուտբոլիստ. Բարձրագույն խմբի 15-րդ տուրը՝ 10 փաստով

3. Գարեգին Կիրակոսյան («Արարատ»)

Ի տարբերություն նախորդ տուրերի՝ այս անգամ աչքի ընկած ֆուտբոլիստները շատ էին, և լավագույններին որոշելը բավականին բարդ էր: «Արարատ» – «Բանանց» խաղն իր սցենարով կարող էր մի ամբողջ ֆիլմ նկարահանելու առիթ դառնալ, բայց դա թողնենք այդ ոլորտի ռեժիսորներին և սցենարիստներին: Անողոք պայքարից զատ, խաղը կհիշվի նաև մրցավարական շատ կասկածելի որոշումներով, որոնք իրենց ազդեցությունն են թողել գրանցված հաշվի վրա:

Մրցավարությունը բարեհաճ չի գտնվել «Արարատի» նկատմամբ, թեև չի կարելի չընդունել, որ Ռումյան Հովսեփյանը կրկին փայլուն մարզավիճակում է, այս անգամ էլ դարձել է դուբլի հեղինակ: «Արարատի» կազմում իր գուցե լավագույն հանդիպումն է անցկացրել Գարեգին Կիրակոսյանը: Նա էլ հետ չի մնացել Հովսեփյանից և իր հաշվին 2 գոլ է գրանցել: Բացի այդ, շատ ակտիվ էր հարձակման գծում, իրական խնդիրների առջև էր կանգնեցնում «Բանանցի» պաշտպաններին: Տուգանայինից նրա խփած «Ռոնալդինյո» ոճի գոլն էլ կարելի է դիտել անվերջ և չհոգնել:

2. Սոլոմոն Իմե Ուդո («Շիրակ»)

Գյումրիի թիմը լավագույն օրերը չի ապրում, արդյունքներն էլ շատ «տխուր» են: Սակայն մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում են Անատոլի Այվազովը, Արտյոմ Միքայելյանը, Աղվան Դավոյանը, Մուհամեդ Կաբան և Սոլոմոն Իմե Ուդոն, գրեթե միշտ լավ տպավորություն են թողնում, որոշակի խաղամակարդակից երբեք չեն իջնում: Եթե նրանց թիմակիցներն էլ հանդես գան այդ տղաների նվիրվածության գոնե կեսի չափով, ապա արդյունքները գլխիվայր կշրջվեն:

Ուդոն «Փյունիկի» հետ խաղի առաջին կեսում Վարդան Բիչախչյանի անակնկալ որոշմամբ գործում էր հարձակման կենտրոնում, մինչ ընդմիջումից հետո խաղադաշտում կհայտնվեին Արամ Մուրադյանն ու Բակայոկոն: Ուդոն էլ եկավ ապացուցելու, որ բարձրակարգ ֆուտբոլիստը ցանկացած դիրքում էլ համապատասխան որակի խաղ է ցուցադրում: Նա ակտիվ էր, անընդհատ տեղաշարժվում էր, սրում խաղը, գրոհներին թափ հաղորդում: Վկայությունը՝ նա դարձել է դուբլի հեղինակ: «Սնդիկի» պես աշխատում էր ամբողջ դաշտի երկայնքով:

1 2

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»