Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շախմատի ՀՀ առաջնություն. Մարիա Գևորգյանը հաղթեց առաջատարին և վայր դրեց ՀՀ չեմպիոնուհու իր լիազորությունները

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 73-րդ առաջնության 7-րդ տուրը վերջ դրեց մրցաշարում հաստատված երկիշխանությանը՝ ի հայտ բերելով միանձնյա առաջատարին:

Մարիա Կուրսովան սևերով հաղթելով Սուսաննա Գաբոյանին, չեմպիոնուհու կոչմանն արժանանալու լուրջ հայտ ներկայացրեց՝ 6 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա մյուս առաջատարը՝ Աննա Սարգսյանը սպիտակներով պարտվեց հանրապետության գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանին և 5 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական: Մարիա Գևորգյանն ունի 3,5 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ վերջնականապես վայր դրեց ՀՀ չեմպիոնուհու իր լիազորությունները:

4,5 միավորով 3-րդ հորիզոնականում է Լիլիթ Գալոյանը, ով հաղթեց Սոնա Ասատրյանին: Վերջինս Աննա Խաչատրյանի հետ 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Խաչատրյանը հաշտություն կնքեց Մարիամ Մկրտչյանի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը հաղթելով Նարե Առաքելյանին, 4 միավորով 4-րդ տեղում է:

Վաղը կայանալիք առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Մարիա Կուրսովայի և Աննա Սարգսյանի մրցախաղը: Հաղթանակի դեպքում Կուրսովան ժամկետից շուտ կնվաճի ՀՀ չեմպիոնուհու տիտղոսը: Կարևոր նշանակություն ունի նաև Մարիա Գևորգյանի և Լիլիթ Գալոյանի պարտիան:


Moscow open. Սուսաննա Գաբոյանը վերջնագծում զիջեց առաջատար դիրքերը

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

Շախմատի ՀՀ առաջնություն. Սիրանուշ Ղուկասյանն ու Լիլիթ Գալոյանը մրցանակային եռյակում են

Շախմատի ՀՀ առաջնություն. Մարիա Կուրսովան ժամկետից շուտ նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը

Շախմատի ՀՀ առաջնություն. Առաջատարների դիրքերն անսասան են

Շախմատի ՀՀ առաջնություն. Առաջատարներն առաջին կես միավորները կորցրին

Շախմատի ՀՀ առաջնություն. Առաջատարներն ամրապնդեցին դիրքերը

Շախմատի ՀՀ առաջնություն. Կանանց մրցաշարում երկիշխանությունը պահպանվեց

Շախմատի Հայաստանի առաջնություն․ Կանանց պայքարում երկիշխանություն է

Չեմպիոնական մրցավազքը մեկնարկեց

Հայաստանցի 10 շախմատիստներ կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին

Մարիա Գևորգյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը զգալի առաջընթաց են գրանցել

Շախմատի աշխարհի առաջնություն. Մանուել Պետրոսյանը մեդալների հավակնորդների թվում է

Շախմատի աշխարհի առաջնություն. Մանուել Պետրոսյանը մոտեցավ առաջատարներին

Շախմատի աշխարհի առաջնության. Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հետապնդում են առաջատարին