Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը միացավ չեմպիոնական մրցավազքին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 78-րդ առաջնության 7-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղալով Արման Փաշիկյանի հետ, 5,5 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Իսկ Փաշիկյանը 4 միավորով ընթանում է 3-րդ տեղում:

Առաջատարին ընդհուպ մոտեցավ Հայկ Մարտիրոսյանը, ով հաղթելով Տիգրան Հարությունյանին, վաստակեց 4,5 միավոր: Ընդ որում Հայկը մեկ պարտիա պակաս է անցկացրել, այնպես որ պատանի շախմատիստը չեմպիոնության համար պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանի հիմնական մրցակիցներից մեկն է: Նշենք, որ նրանց մրցավեճը կկայանա ավարտական՝ 11-րդ տուրում և չի բացառվում, որ հենց այդ պարտիան էլ վճռորոշ լինի չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարում:

Տուրի մյուս հաղթանակը գրանցվեց Զավեն Անդրիասյանի օգտին, ով խաղում էր Սամվել Տեր-Սահակյանի հետ: Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Անդրիասյանը, Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ու Տեր-Սահակյանը վաստակել են 3-ական միավոր:

Վաղը կայանալիք 8-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով կխաղա Շանթ Սարգսյանի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի սպիտակներով խաղացող Կարեն Գրիգորյանը:


ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

Մանուել Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն արժանի բարձունքում է

Շախմատի ՀՀ առաջնություն. Չեմպիոնը կորոշվի առաջատարների մրցավեճում

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց առաջատարին

Շախմատի ՀՀ առաջնություն. Չեմպիոնության համար պայքարը հասել է գագաթնակետին

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանի առաջատարի դիրքն անսասան է

Շախմատի ՀՀ առաջնություն. Զավեն Անդրիասյանն ընդհատեց առաջատարի հաղթարշավը

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Ռոբերտ Հովհաննիսյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Չեմպիոնական մրցավազքը մեկնարկեց

Չեմպիոնության համար պայքարը սկսվում է

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն հնգյակը

Հայ շախմատիստներից ամենահաջողը Էլինա Դանիելյանի ելույթն էր

Հայաստանցի 10 շախմատիստներ կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին