Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն արժանի բարձունքում է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 78-րդ առաջնությունը: Չեմպիոնության համար մղված բավական թեժ պայքարն իր հանգուցալուծումը ստացավ ավարտական՝ 11-րդ տուրում առաջատարների միջև կայացած մրցախաղում:

Սպիտակներով խաղացող Հայկ Մարտիրոսյանին, ով կես միավորով գերազանցում էր Ռոբերտ Հովհաննիսյանին, ոչ-ոքի արդյունքն էլ բավարար էր չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Եվ պատանի շախմատիստը, ով վերջերս է համալրել հայ գրոսմայստերների ընտանիքը, հասավ իր նպատակին: Մրցակիցները 30-րդ քայլին հաշտություն կնքեցին:

10 հնարավորից վաստակելով 7 միավոր, 17- ամյա Հայկ Մարտիրոսյանը շախմատային իր կարիերայում նոր բարձունքի հասավ՝ առաջին անգամ արժանանալով Հայաստանի չեմպիոնի կոչմանը, որի առթիվ շնորհավորում ենք շնորհաշատ պատանուն: Նա կընդգրկվի շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականում:

Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով մրցաշարում բավական ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, 6,5 միավորով ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Առաջնության բրոնզե մրցանակակիր դարձավ Արման Փաշիկյանը, ով շատ արագ՝ արդեն 12-րդ քայլին հաշտություն կնքեց Տիգրան Պետրոսյանի հետ և վաստակեց 6 միավոր:

Փաշիկյանին միավորներով կարող էր հավասարվել միայն Զավեն Անդրիասյանը, սակայն նա էլ արդեն 20-րդ քայլին հաշտության ձեռք մեկնեց Տիգրան Հարությունյանին: Անդրիասյանը 5,5 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Ընդամենը 10 քայլ կատարվեց Հովհաննես Գաբուզյանի և Կարեն Գրիգորյանի մրցախաղում, որից հետո մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

Տուրի միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Շանթ Սարգսյանը, ով Սամվել Տեր-Սահակյանի հետ մրցավեճը վերջինն ավարտեց: Շանթ Սարգսյանը 5,5 միավորով գրավեց 4-րդ տեղը: 6-11-րդ տեղերում են Մանուել Պետրոսյանը՝ 5, Տիգրան Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4-ական և Հովհաննես Գաբուզյանը՝ 3,5 միավոր:


ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

Մանուել Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Շախմատի ՀՀ առաջնություն. Չեմպիոնը կորոշվի առաջատարների մրցավեճում

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց առաջատարին

Շախմատի ՀՀ առաջնություն. Չեմպիոնության համար պայքարը հասել է գագաթնակետին

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը միացավ չեմպիոնական մրցավազքին

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանի առաջատարի դիրքն անսասան է

Շախմատի ՀՀ առաջնություն. Զավեն Անդրիասյանն ընդհատեց առաջատարի հաղթարշավը

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Ռոբերտ Հովհաննիսյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Չեմպիոնական մրցավազքը մեկնարկեց

Չեմպիոնության համար պայքարը սկսվում է

Կարեն Գրիգորյանը՝ Լաոսի բաց առաջնության հաղթող

Կարեն Գրիգորյանը նվաճեց Հոնկոնգի մրցաշարի գլխավոր մրցանակը

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականից մրցանակ ստացավ միայն Շանթ Սարգսյանը