Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նա այլևս չի կարողանա վազել և կատարել գեղեցիկ փոխանցումներ». Ինչպես ավարտվեց «Այաքսի» 20-ամյա ծագող աստղի կարիերան մեկ դրվագում

Ծանր օրեր «Այաքսի» և ակումբի երկրպագուների համար: Աբդելհակի Նուրիի տան մոտ են բազմաթիվ մարդիկ հավաքվել: Նրանց թվում են նաև «Այաքսի» երկրպագուները և ֆուտբոլիստները: Նրանցից շատերը չեն կարողանում զսպել իրենց արցունքները:

Հուլիսի 8-ին Նուրին «Վերդերի» հետ ընկերական խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Սակայն հանդիպման 71-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը ուշագնաց եղավ: Թիմի բժիշկները 15 րոպե փորձում էին ուշքի բերել Նուրիին և կարգավորել սրտի աշխատանքը: Արդյունքում բժիշկներին հաջողվեց դա և քիչ անց Ապիին ուղղաթիռով տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները հայտնեցին, որ Նուրին գտնվում է կոմայի մեջ:

Հաջորդ օրը «Այաքսի» պաշտոնական կայքը հայտարարեց, որ Նուրիի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն, օրեր անց բժիշկները հայտնեցին սարսափելի լուրը: Ապիի մոտ հայտնաբերել էին ուղեղի անբուժելի վնասվածք, որը առաջացել էր ուշագնացության պատճառով: Հաջորդ օրը բժիշկներին հաջողվել էր կոմայից դուրս բերել Նուրիին, սակայն ֆուտբոլիստը չէր ճանաչել իր հարազատներին: Հնարավոր է, որ մինչև կյանքի վերջ նա չկարողանա հիշել նրանց, ավելին նա շատ քիչ շանսեր ունի նորից քայլելու և խոսելու:

«Նա մեզ չի ճանաչում, չի կարողանում խոսել և չի զգում ոչ մի բան: Սակայն մենք չենք հանձնվում: Հավատը սովորեցնում է մեզ ընդունել անխուսափելին: Մենք աղոթում ենք Նուրիի ապաքինման համար»,- ասել էր ֆուտբոլիստի եղբայրը:

Նուրիի տաղանդը առաջինը տեսավ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պետեր Բոշը, ով 2016թ. 20-ամյա ֆուտբոլիստին տեղափոխեց առաջին թիմ: Վերջինս մասնակցեց Հոլանդիայի առաջնության 9 հանդիպման և անգամ ընդգրկվեց Եվրոպա լիգայի «Այաքսի» հայտացուցակում: Դեռ մանուկ հասակից Նուրին երազել էր հանդես գալիս Հոլանդիայի հավաքականի կազմում, չնայած որ նրա արմատները Մորոկոյից են: Ֆուտբոլիստը մինչ այս դեպքը հասցրել էր խաղալ «գազարագույնների» երիտասարդական հավաքականների կազմում:

Այս օրերի ընթացքում Նուրիին և նրա ընտանիքին աջակցում էին հոլանդական ֆուտբոլի աստղերը:

«Ահավոր է: Սա ծանր հարված է «Այաքսի» համար: Նուրին իսկական տաղանդ է: Ցավոք, մենք այլևս չենք կարող իմանալ, թե ինչպիսի պայծառ աստղ կարող է նա դառնալ»,- ասել է «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը:

«Սիրտս կոտրվում է, երբ այսպիսի լուրեր եմ լսում: Աղոթում եմ Ապիի համար»,- գրել է Պատրիկ Կլույվերտը:

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը իր ինստագրամյան էջում ավելացրել է հետևյալ լուսանկարը՝ աջակցելով Նուրիի բոլոր մտերիմներին:

A post shared by Luis Suarez (@luissuarez9) on

 

Ապի Նուրին պետք է լիներ հոլանդական ֆուտբոլի ծագող աստղը: Դեռ 10 տարի առաջ նրան անվանում էին նոր Կրուիֆ,Կլույվերտ: Նա պետք է շարունակեր զարգանալ և գուցե մոտ ապագայում օգներ Հոլանդիայի հավաքականին վերադարձնել իրենց փառքը, որը նրանք կորցրել են վերջին տարիների ընթացքում:

Այս օրերին Նուրի ընտանիքի տունը ամենաշատն են հաճախում Ամստերդամում: Հազարավոր երկրպագուներ գալիս են, աղոթում Ապիի համար, փակցնում նրան աջակցող պաստառներ, գումար հավաքում: Նրանցից շատերը դեռ հավատում են, որ Նուրիին կապաքինվի և կկարողանա ապրել նորմալ կյանքով:

 

 


ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Այաքսի» երկրպագուները փողով են ողողում փողոցային երաժիշտի պայուսակը (տեսանյութ)

Գերմանացի մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, իսկ սլովենացիները՝ Եվրոպա լիգան

Մոուրինյո. «Ինձ համար շատ դժվար էր այս մրցաշրջանում, բայց եթե մենք հաղթենք ԵԼ-ն, հիանալի կլինի»

Հենրիխ Մխիթարյանն ու «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ կխաղան Եվրոպա լիգայի եզրափակչում

Դժվարին պայքարից հետո «Այաքսը» հայտնվում է Եվրոպա լիգայի եզրափակչում (տեսանյութ)

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Այաքսը» 2020 թվականին (լուսանկար)

«Այաքսը» ևս մեկ քայլով մոտեցավ Եվրոպա լիգայի եզրափակչին (տեսանյութ)

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Հայտնի է, թե ում հետ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում

«Այաքսն» ու «Լիոնը» դժվարին պայքարում կարողանում են կիսաեզրափակիչ անցնել (տեսանյութ)

Կլաուդիո Ռանիերի.«Բարսելոնայի» դարաշրջանը մոտեցավ իր ավարտին»

«Բարսելոնան» և «Բավարիան» կպայքարեն «Այաքսի» ծագող աստղի համար

«Այաքսի» երիտասարդական թիմը, որը Եվրոպա լիգայում հաղթեց «Շալկեին» (լուսանկար)