Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Միակ դեպքը, երբ Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Արսենալի» դարպասը (տեսանյութ)

Հաշվի առնելով բոլոր տեսակի հրապարակումները՝ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ» ժամանակի հարց է:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն իր կարիերայի ընթացքում 6 անգամ է մրցել «զինագործների» դեմ:

Դոնեցկի «Շախտյորի» կազմում հայ ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ խաղացել է մեկ անգամ: Դա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի գավաթի 2010/11թթ. խաղարկության խմբային փուլում: Մխիթարյանն «Էմիրեյթսում» մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Շախտյորը» պարտվել է 1-5 հաշվով: Իսկ Դոնեցկում կայացած մրցավեճում Հենրիխը հայտավորված չի եղել, և «Շախտյորը» հաղթանակ է տոնել 2-1 հաշվով:

Մխիթարյան – «Արսենալ» հաջորդ 4 դիմակայությունները կայացել են այն ժամանակ, երբ Հենրիխը կրում էր Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկը: 2013/14 և 2014/15թթ. մրցաշրջաններում գերմանական թիմը և «Արսենալն» ընդգրկված էին միևնույն ենթախմբում: Մխիթարյանը մասնակցել է 4 խաղերից 3-ին ամբողջությամբ, բացի… այն հանդիպումից, որում դարձել է գոլի հեղինակ:

Հայ կիսապաշտպանն «Էմիրեյթսում» 2013թ. հոկտեմբերի 22-ին կայացած հանդիպման 16-րդ րոպեին գրավել է «Արսենալի» դարպասը, փոխարինվել 66-րդ րոպեին և օգնել իր թիմին հաղթելու 2-1 հաշվով:

Մխիթարյանն «Արսենալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով առճակատվել է ընդամենը մեկ անգամ: Դա տեղի է ունեցել 2017թ. մայիսի 7-ին, երբ նա խաղադաշտում անցկացրել է 61 րոպե ու փոխարինվել, իսկ իր թիմը զիջել է 0-2 հաշվով:

Ինչ վերաբերում է մյուս 2 դիմակայություններին, որոնցից մեկը Պրեմիեր լիգայում կայացել է 2016թ. նոյեմբերին, մյուսը՝ 2017թ. դեկտեմբերին, ապա Մխիթարյանն այդ խաղերին հայտավորված չի եղել:


Արդյունավետ գործողությունները և գոլային փոխանցումները․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» կազմում (տեսանյութ)

Փոլ Մերսոն․ ««Արսենալի» նման քայլը զարմանալի էր»

«Արսենալին» «Ման․ Յունայթեդից» ևս 1 ֆուտբոլիստ է պետք

2 մասնագետ, որոնց ՊՍԺ-ն կփորձի գայթակղել թիմը գլխավորելու համար

«Տանջված» տղան վերադառնում է. Մարկո Ռոյսի գերազանց գոլը հաղթական էր (տեսանյութ)

Մինչ օրս անգերազանցելի ռեկորդներ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից (ՄԱՍ 2)

Ինչպես Լուկակուի գոլից հետո մի խումբ երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ (տեսանյութ)

Կայացել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Բելյերին. «Յուրաքանչյուր «Արսենալի» երկրպագու պետք է ուրախ լինի, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը միացան թիմին»

Ինչպես Ալեքսիս Սանչեսը երջանկացրեց «ՄՅՈՒ» փոքրիկ երկրպագուին (տեսանյութ)

«ՄՅՈՒ»-ն անցավ հաջորդ փուլ, բայց ավելի մեծ աղմուկ հանեց VAR-ի շուրջ աղմուկը (տեսանյութ, լուսանկար)

ESPN-ը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Հադերսֆիլդ Թաունի» դեմ

«Արսենալի»՝ ԱՊԼ հանդիպումներից մեկը հետաձգվել է

«Արսենալի» սկաուտները հետևել են «Նապոլիի» պաշտպանի խաղին

Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» այսօրվա հանդիպմանը