Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

20180128 193727 - Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հունվարի 28_ին «Միկա» մարզահամալիրում կայացավ հունահռոեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Երկրի գլխավոր ստուգատեսին մեդալները խաղարկվեցին 10 քաշային կարգում։ Առաջնությանը մասնակցեց 84 ըմբիշ։

Մրցումները անցկացվեցին հունվարից ուժի մեջ մտած կանոնների համաձայն։

Հայաստանի չեմպիոններ հռչակվեցին Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ) Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) ու Էդգար Խաչատրյանը (130 կգ)։

ՀՀ առաջնությանը ներկա էին Օլիմպիական չեմպիոներ Արթուր Ալեքսանյանը, Մնացական Իսկանդարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, ինչպես նաև Ռիոյի խաղերի փոխչեպիոն Միհրան Հարությունյանը։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ   Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո, Ծաղկաձորում՝ կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը՝ Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին։

Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները՝

55 կգ քաշային կարգ

1. Նորայր Հախոյան
2․ Աշոտ Մխիթարյան
3․ Խոսրով Ադամյան և Սամվել Հակոբյան

60 կգ քաշային կարգ

1․ Արմեն Մելիքյան
2․ Գևորգ Ղարիբյան
3․ Արարատ Մանուչարյան և Գևորգ Մելիքյան

63 կգ քաշային կարգ

1․ Սլավիկ Գալստյան
2․ Հրաչյա Պողոսյան
3․ Արթուր Գալստյան և Խորեն Երիցյան

67 կգ քաշային կարգ

1․ Կարեն Ասլանյան
2․ Ասլան Պողոյան
3․ Ավետիք Գրիգորյան և Արսեն Կալաչյան

72 կգ քաշային կարգ

1․Արման Բաղդասարյան
2․ Հրանտ Կալաչյան
3․ Գևորգ Դոխալյան և Արտավազդ Վարդանյան

77 կգ քաշային կարգ

1․ Կարապետ Չալյան
2․ Արսեն Ջուլֆալակյան
3․ Գեւորգ Թադեւոսյան և Սերյոժա Բերնեդյան

82 կգ քաշային կարգ

1․ Էդուարդ Սարգսյան
2․ Սարգիս Քոչարյան
3․ Էրիկ Էլոյան

87 կգ քաշային կարգ

1․ Մաքսիմ Մանուկյան
2․ Արթուր Շահինյան
3․ Շալիկո Սողոմոնյան և Գեղամ Թորգոմյան

97 կգ քաշային կարգ

1․ Վաղինակ Մինասյան
2․ Կարեն Աբգարյան
3․ Նարեկ Դարբինյան

130 կգ քաշային կարգ

1․ Էդգար Խաչատրյան
2․ Հակոբ Թադեւոսյան
3․ Մոսկով Մղդեսյան և Գուրգեն Սահակյան


Եվրոպայի առաջնություն. Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի տարվա առաջին գլխավոր ստուգատեսին

Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել է «Հայկյան-2017» հատուկ մրցանակով

Չալյա՞ն, թե՞ Ջուլֆալակյան. Հայտնի է, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ինչպես Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի Հասան Ալիևին (տեսանյութ)

4 բրոնզե մեդալ մրցումային վերջին օրը. Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Ըմբշամարտ. Կիևի մրցաշար. Հայ մարզիկների ելույթների տեսագրությունները (տեսանյութեր)

Ըմբշամարտ, Կիևի մրցաշար. Հայ մարզիկների բոլոր արդյունքները (թարմացվում է)

Կիևի մրցաշար. Չալյան – Ջուլֆալակյան զույգը կրկին հանդիպել է գորգի վրա

Կիևի մրցաշար․ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, ևս 3 ըմբիշ էլ կպայքարի բրոնզե մեդալի համար

Twitter-ում այսօր «ծածանվել» է հայոց եռագույնը՝ շնորհիվ Արթուր Ալեքսանյանի

Լևոն Ջուլֆալակյան․ «Կիևի մրցաշարին կմասնակցեն և՛ Արսեն Ջուլֆալակյանը, և՛ Կարապետ Չալյանը, այնտեղ կլինեն անկախ մրցավարներ»

Գևորգ Ալեքսանյան. «Ցավում եմ, որ 97 կգ քաշային կարգում Արթուրի բացակայությամբ ունեինք ընդամենը 3 մարզիկ»

Մաքսիմ Մանուկյան․ «Ամեն ինչ գնում է նրան, որ Եվրոպայի և աշխարհի առաջնությունում լավ հանդես գամ»

Լևոն Ջուլֆալակյան. «Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի մեր ընտրանին»

Ըմբշամարտի ֆեդերացիան պարզաբանել է ֆինանսական խնդիրների վերաբերյալ լուրերը

UWW. Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը