Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Հայկական ազգանունով իրանյան քամին հարավամերիկյան շուկայում». Կիա Ջուրաբչյանի թոփ 10 աղմկահարույց տրանսֆերները

Kia - «Հայկական ազգանունով իրանյան քամին հարավամերիկյան շուկայում». Կիա Ջուրաբչյանի թոփ 10 աղմկահարույց տրանսֆերները

Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերն, անխոս, դարձավ տրանսֆերային այս պատուհանի ամենայուրահատուկն ու հետաքրքիրը: Բնականաբար, Անգլիայում այս տրանսֆերն առաջացրել է մեծ աղմուկ: Հարի Լինեկերը, մասնավորապես, նրա այս քայլը որակել է որպես ստորություն:

Մի պահ ինքս ինձ հարցրի. «իսկ դրա ի՞նչն էր ստորություն»: Բայց հետո, երբ իմացա թե ում մատն է խառն այս տրանսֆերում, ամեն ինչ ընկավ իր տեղը: Գործակալ Կիա Ջուրաբչյանն առաջին անգամ չէ հայտնվում նման սկանդալային տրանսֆերի կիզակետում:

46-ամյա Ջուրաբչյանը գրեթե բոլոր որակներով զիջում է հաստլիկ ու հիստերիկ Մինո Ռայոլային և օֆշորների սիրահար, սառնասիրտ Ժորժե Մենդեշին: Սակայն տրանսֆերներ իրականացնելու տեսանկյունից Ջուրաբչյանը կարող է մաստեր կլաս տալ այս երկուսին:

Ու գլխավոր հարցը՝ ոչ, նա հայ չէ:

1. Կառլոս Տևես

tevez - «Հայկական ազգանունով իրանյան քամին հարավամերիկյան շուկայում». Կիա Ջուրաբչյանի թոփ 10 աղմկահարույց տրանսֆերները

Իրանական ծագում ունեցող Ջուրաբչյանն առաջին գործարքը կատարել է դեռևս 2004 թվականին: Համագործակցելով բրազիլական «Կորինտիանսի» հետ, այն ժամանակ ընդամենը 34-ամյա նոունեյմերը մի շարք հայտնի ֆուտբոլիստների համար ճանապարհ հարթեց դեպի աշխարհի ամենաֆուտբոլային երկիր: Առաջինն այդ ցուցակում հարևան Արգենտինայում մեծ աղմուկ հանած Կառլոս Տևեսն էր:

Արգենտինացի «հրեշը» մտավ Բրազիլիայի առաջնություն ցունամիի նման, հաղթեց ամեն ինչ ու տեղափոխվեց Եվրոպա: Այս անգամ Ջուրաբչյանը ջանք ու եռանդ չխնայեց, որ տրանսֆերային սագան ունենա ատոմային ռումբի ազդեցություն:

Տևեսն ու իր հայրենակից Խավիեր Մասկերանոն, ունենալով լավ առաջարկներ մեծ ակումբներից, չգիտես ինչու, նախընտրեցին «Վեստ Հեմը»: Պատճառները շատ են, որոնց մասին առանձին հոդված կլինի, բայց այն, որ այդ տրանսֆերի մեջ ամեն ինչ չէ, որ մաքուր է, առավել քան ակնհայտ է: Հավելենք միայն, որ Ջուրաբչյանը շարունակում է Տևեսի ծառայությունները սրան-նրան վաճառել: Հիմա, օրինակ, «ապաչին» վերադարձել է հարազատ «Բոկա Խունիորս»:

2. Ռոբինյո

robinho - «Հայկական ազգանունով իրանյան քամին հարավամերիկյան շուկայում». Կիա Ջուրաբչյանի թոփ 10 աղմկահարույց տրանսֆերները

Բրազիլացի այս ֆուտբոլիստի մասին շատ էր խոսվում մինչև «Ռեալ» տեղափովելը: «Նոր Պելե», «Նոր արքա» ու նման աղմկահարույց որակումները հավանաբար հենց գրավեցին նախ արքայական ակումբին, ապա նաև «Մանչեսթեր Սիթիին»:

2008 թվականի տրանսֆերային պատուհանի փակման օրը «քաղաքաբնակների» թիմը գնեցին Աբու Դաբիի հարուստ շեյխերը: Ջուրաբչյանն անմիջապես օգտվեց այս ամենից ու իր Ռոբինյոյին «հարմար գներով» «նվիրեց» «Սիթիին»: 32,5 միլիոն եվրո «Ռեալին» պետք չեկող ու արդեն ֆուտբոլից իր «հավեսը» հանած Ռոբինյոյի համար իդեալական տարբերակ էր բոլոր կողմերի համար:

1 2 3 4 5

Մոհամեդ Սալահը՝ ԱՊԼ-ի տարվա ֆուտբոլիստ

Ռոնալդինյոն նշել է՝ որ ֆուտբոլիստը կարող է ընդհատել Մեսիի ու Ռոնալդուի հեգեմոնիան

Անհավանական. Ինչպես երկրպագուները ճանապարհեցին Անդրես Ինյեստային (տեսանյութ)

Ռիվալդո. «Նեյմարն անհապաղ պետք է տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»

Գվարդիոլա. «Մարդիկ ասում էին՝ «Բարսելոնայում» հաղթում էի Մեսիի շնորհիվ, բայց…»

Հերթականը. «Մանչեսթեր Սիթին» «չնկատեց» «Սուոնսիին» (տեսանյութ)

«Չելսին» Անգլիայի Գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

«Լացիոն» և «Ինտերը» հաղթանակ տարան, այլ արդյունքներ (տեսանյութ)

Երբ պարտությունը քեզ չի վերաբերվում. «Բարսելոնայի» դեմ խաղից հետո «Սևիլյայի» ֆուտբոլիստին նկատել են գիշերային ակումբում

Ֆուտբոլային թեժ հանդիպումներ, որ կայանալու են այսօր

Միտումնավո՞ր, թե՞ պատահական. Լա Լիգան ակնարկում է Ինյեստայի՝ «Բարսայից» հեռանալու մասին

ST. Ով է «Արսենալը» գլխավորելու առաջնային թեկնածուն այս պահի դրությամբ

«Բարսելոնայի» «հրաշագործ» դարպասապահը. 5 փաստ՝ «Սևիլյայի» հետ գավաթային եզրափակչից

«Մեղավոր են ֆուտբոլի հիմնադիրները՝ անգլիացիները». Վալվերդեն դժգոհ է

«Սևիլյան» կարող էր դուրս չգալ խաղադաշտ. «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Ա Սերիա. «Միլանի» «շռայլ նվերն» առաջնության հետնապահին (տեսանյութ)