Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կրկնությունը գիտության մայրը չէ. 3 բան, որ չպետք է անի «Լիվերպուլը» Կոուտինյոյին վաճառելուց հետո

«Լիվերպուլը», Կոուտինյոն, «Բարսելոնան», ես, դուք, ու երևի թե բոլորը վերջապես երջանիկ են։ Գործարքը կայացած է։ Կոուտը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է։ Հիմա, երբ բոլորի մոտ անդորր է, ինչ են անելու։ Մի կողմից «Բարսան» բյուջեն մսխած երկրների նման բարձր տոկոսներով հովանավորներ է փորձելու գտնել, որովհետև Նեյմարի վաճառքից գոյացած հասույթը ոչ միայն այլևս չկա, այլև մի բան էլ ավելին է վատնվել․․․Իսկ ի՞նչ անի «Լիվերպուլը»։

1 Նոր կազմ չհավաքել

Վերջին տարիներին ինչ-որ տենդենց է նկատվում՝ մե՜ծ գումար տրամադրել սկաուտներին, հավաքել բոլոր լավագույններին, ու արդյունքները իրենք իրենց կգան։ Լու՞րջ։ Բա ու՞ր են «Միլանի՞ արդյունքները։ Ռոսսոներիները քամուն տվեցին 300 միլիոն եվրո, 0-ից հավաքեցին ինչ-որ անհասականալի թիմ, ու հիմա Ա սերիայի առաջնության միջին հորիզոնականներում քրքաշ գնում են՝ խելառ ու անադեկվատ Գատուզոյի հետ միասին։

Կամ ու՞ր էին «Ռեալի» տիտղոսները, երբ թիմը «գալակտիկոս» էր։ Եվրոպայում ամեն անգամ «Ռեալին» դուրս էին թողնում ինչ-որ «Լիոններն» ու «Մոնակոները»։ Ինչևէ։ Խնդիրը դա չէ։

0-ից թիմ հավաքել ու հասնել արդյունքի՝ ռեալ չէ։ Միակ մարդը, որը կարողացել է անել դա՝ Ռոման Աբրամովիչն է։ Նույնը գուցե փորձի անել «Լիվերպուլը», բայց լավ կլինի, որ չանի։ Կոուտից եկած 120-160 միլիոն եվրո բավական է որակյալ խաղացողներ գնելու համար։ Ժամանակին մերսիսայդցիները կարող էին օգտվել Լուիս Սուարեսի վաճառքից, սակայն փոխարենը գնեցին մի բեռնատար անիմաստ ֆուտբոլիստ, որոնցից 4-ն այս պահին այլևս «Լիվերպուլում» չէ, 1-ը ուր որ է կգնա (Ջան), 1-ից բողոքներն ավելի շատ են, քան «Սանիտեկից» (Մորենո)։ Միակ դեռևս ողջն ու պիտանին Դեյան Լովրենն է։

Պետք է լինել ուշադիր ու 30-անց Ռիկի Լամբերտի նման մեկի համար վճարել 45 միլիոն եվրո։ Կարելի է խելքին մոտ գումարով գնել լավ, ուժեղ ու հեռանկարային ֆուտբոլիստ կամ ֆուտբոլիստներ։ Չշտապել միայն թե։

1 2 3