Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կայացավ Վիվառո Նյուզ կայքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Վիվառո Նյուզ կայքն արդեն մի քանի օր է, ինչ իր օգտատարերին հասանելի է բոլորովին նոր տարբերակով: Նոր դիզայն, նոր ֆունկցիաներ, որոնց շնորհիվ օգտատարերն ավելի հեշտ ու արագ կկողմնորոշվեն և հնարավորություն կունենան ֆիլտրել իրենց հոգեհարազատ նյութերը: Վիվառո նյուզը այլևս միայն սպորտային կայք չէ, այն հասանելի է նաև մշակութասերներին և նրանց, ովքեր հետաքրքվում են բիզնեսով, և ժամանակակից աշխարհն իր ուսերի վրա պահող տեխնոլոգիաներով:

Հունիսի 13-ին կայացավ կայքի շնորհանդեսը, որին ներկա էին հյուրեր տարբեր սպորտային կայքերից, մշակութային դեմքեր և աշխատակիցներ տարբեր հեռուստաընկերություններից:

Շնորհանդեսն անցավ ընկերական, հաճելի մթնոլորտում: Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու կայքի աշխատանքին, աշխատակիցներին և աշխատանքային օրվա ավարտը անցկացնել իրենց գործընկերների հետ՝ վայելելով «Կովկաս» պանդոկի հյուրասիրությունը:

Վիվառո Նյուզ՝ սպորտ և ոչ միայն:

  • 27