Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ծննդյան օրվա լավագույն նվերը. Դարպասապահը զարմանահրաշ գոլ է խփել իր 30-ամյակի օրը (տեսանյութ)

Իսպանական «Լուգոյի» դարպասապահ Խուան Կառլոսն իր ծննդյան տարեդարձի օրը հրաշալի գոլի հեղինակ է դարձել:

Ֆուտբոլիստն Իսպանիայի Սեգունդայի՝ Խիխոնի «Սպորտինգի» հետ մրցավեճում մրցակցի դարպասը գրավել է մոտ 65մ հեռավորությունից կատարած հարվածով: Կառլոսի գոլը վերջինն է եղել այդ խաղում և ապահովել «Լուգոյի» հաղթանակը 3-1 հաշվով:

Դարպասապահը հանդիպման օրը, երեկ՝ հունվարի 20-ին, նշել է իր ծննդյան 30-րդ տարեդարձը: Կառլոսն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռայո Վալյեկանոն», «Էրկուլեսը», «Կորդոբան» և «Էլչեն»: