Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Խաղարկվող Hyundai Accent ավտոմեքենան գտավ իր տիրուհուն

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Վիվառո Բլոտի կողմից կազմակերպված ակցիայի վիճակահանության երկրորդ փուլը, որտեղ խաղարկվեցին Hyundai Accent ավտոմեքենա և ուղեգիր դեպի Մալդիվներ:

Խաղարկության օրը մարդաշատ էր Ռոսիա մոլի բացօթյա տաղավարը, որտեղ ժամանել էին մեքենայի համար պայքարող 3 և ուղեգիրը վիճարկող 4 մասնակիցները, նրանց մտերիմները,  լրագրողներ, հյուրեր:

Սկզբում կայացավ ուղեգրի վիճակահանությունը, որի արդյունքում չորս մասնակիցներից շահեց      Գևորգ Գաբրիելյանը: Շահողը հնարավորություն ստացավ մեկ տարվա ընթացքում իր նախընտրելի ժամանակահատվածում օգտվել ուղեգրից և ուղևորվել Մալդիվներ ընկերության կողմից տրամադրված ամբողջական փաթեթով:

Այնուհետև տեղի ունեցավ վիճակահանություն մեքենայի համար մրցող 3 մասնակիցների միջև, և հաղթեց միակ կին ներկայացուցիչը՝ Արուսյակ Անտոսյանը: Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում հաճելի ժամանց և անվտանգ երթևեկություն:

Սակայն Վիվառոյի մրցանակներն այսքանով չավարտվեցին: Խոշոր շահում չստացած մասնակիցները պարգևատրվեցին AVI ֆիրմային ժամացույցներով:

Խաղարկությունն ընթացավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում և ուղեկցվեց համեղ հյուրասիրությամբ: Գոհ էին մասնակիցները և բոլոր ներկա գտնվողները, հետևաբար գոհ էր նաև Վիվառոն, քանի որ հաջողությամբ իրականացրեց իր հերթական ակցիան խոշոր շահումներով: Հետևեք Վիվառոյի նորություններին առջևում բազում նոր ակցիաներ են խոշոր շահումներով:

 

Բոլոր նկարները կարող եք դիտել՝ այստեղ

  • 7