Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Իշխանափոխություն» «Լոռիի» կողմից և «Արարատի» բողոքը մրցավարությունից (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա դուրս կատարված իրադարձություններին, որոնք այսպես թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին:

Դեկտեմբերի 4-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի Առաջին խումբ, 14-րդ տուր. «Լոռի» 1-0 «Արարատ-2». Վանաձորը ներկայացնող թիմին հաղթանակ է պարգևել Վիգեն Ավետիսյանի խփած միակ գոլը:

«Արցախ» 1-2 «Ավան Ակադեմիա». Տիգրան Եսայանի գլխավորած թիմից հաշիվը բացել է Նարեկ Գյոզալյանը, սակայն հյուրերից դուբլով է պատասխանել Արմեն Հովհաննիսյանը: Ընդ որում, վերջինս հաղթական գոլը խփել է հանդիպման 89-րդ րոպեին:

«Ալաշկերտ-2» 1-1 «Էրեբունի». դաշտի տերերից հաշիվը բացել է սովորաբար «Ալաշկերտի» հիմնական թիմում հանդես եկող, ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, իսկ «Էրեբունիից» պատասխան գոլը խփել է Դավիթ Զախարյանը:

Ինչ վերաբերում է «Շիրակ-2»«Բանանց-2» և «Գանձասար-Կապան-2»«Փյունիկ-2» հանդիպումներին, ապա դրանք հետաձգվել են:

«Լոռին» ձմեռային ընդմիջման է գնում առաջատարի դերում (32 միավոր)՝ շրջանցելով «Արցախին» (31): Մյուս թիմերն այսպես են դասավորված՝ 3. «Ավան Ակադեմիա» (24), 4. «Բանանց-2» (23, մեկ խաղ պակաս), 5. «Փյունիկ-2» (18, մեկ խաղ պակաս), 6. «Էրեբունի» (16), 7. «Ալաշկերտ-2» (16), 8. «Արարատ-2» (15), 9. «Գանձասար-Կապան-2» (13, մեկ խաղ պակաս), «Շիրակ-2» (6, մեկ խաղ պակաս):

Express.co.uk. «Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից, եթե ձմռանը կարողանա հրավիրել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հայաստանի հավաքականի ավագի շուրջ ծավալվող իրավիճակին և դեմ չէ նրան վերադարձնելու տարբերակին:

«Փյունիկը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի լեգեոներներ Վիլիան Արաուժո դոս Սանտոսի և Մաքսիմ Երմակովի հետ: Դոս Սանտոսը «Փյունիկի» կազմում անցկացրել է 6 հանդիպում, իսկ Երմակովը՝ 4: 2-ն էլ իրենց հաշվին արդյունավետ գործողություն չեն գրանցել:

«Արարատը» ներկայացրել է «Բանանցի» հետ հանդիպման (2-3) 2 դրվագ, որտեղ, ըստ ակումբի, մրցավարական անձնակազմը կոպիտ սխալներ է թույլ տվել: Առաջինում 11-մետրանոց հարված չի նշանակվում Յուրի Գարեգինյանի նկատմամբ խախտման համար, իսկ երկրորդում արդեն «Արարատն» է պատժվում 11-մետրանոցով խաղի վերջին վայրկյաններին՝ կասկածելի խախտման պատճառով:

Գերմանիայի Մ-17 Բունդեսլիգա, Հյուսիսարևելյան գոտի, 14-րդ տուր. «Հանզա» Մ-17 1-2 «Լայպցիգ-2» Մ-17. Սարգիս Մարտիրոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Հանզա» Մ-17-ը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 15-րդ տուրում՝ ըստ Vivaro News-ի

Չեմպիոնի միակ «սարսափելի» մրցակիցը, որն ունի ընդամենը մեկ անփոխարինելի ֆուտբոլիստ

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝


Ռայան Գիգզը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնց հետ նա հասցրել է խաղալ «Կարմիր սատանաների» կազմում

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում