Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժոզե Մոուրինյո. «Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առայժմ ոչ մի առաջընթաց չկա Հենրի Մխիթարյան-Ալեքսիս Սանչես փոխանակման վերաբերյալ: Այդուհանդերձ, նրա պնդմամբ, Մխիթարյանը հիանալի մարզավիճակում է, բայց առաջիկա խաղին չի մասնակցի:

«Ես ոչինչ չգիտեմ տրանսֆերի մասին: Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Նա չի հայտավորվել «Բարնլիի» հետ խաղին, սակայն նա շատ լավ մարզավիճակում է և մարզվում է մյուսների հետ»:

«Ալեքսիս Սանչեսի մասին խոսելն այս պահին համարում եմ ավելորդ: Նա շարունակում է մնալ «Արսենալի» ֆուտբոլիստ և ես կխոսեմ նրա մասին միայն այն դեպքում, եթե նա մի օր դառնա «Մանչեսթեր Յունայթդի» ֆուտբոլիստ», – հայտարարել է Մոուրինյոն:

Պորտուգալացի մասնագետը հավելեց, որ առաջիկա խաղում թիմի կազմից, բացի Մխիթարյանից, կբացակայեն նաև Էրիկ Բային ու Զլատան Իբրահիմովիչը: Նրանք վնասվածք ունեն: Թեթև վնասվածք ունի նաև Դեյլի Բլինդը:

Հիշեցնենք, որ «Բարնլի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19-ին:


Արդյունավետ գործողությունները և գոլային փոխանցումները․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» կազմում (տեսանյութ)

«Արսենալին» «Ման․ Յունայթեդից» ևս 1 ֆուտբոլիստ է պետք

2 մասնագետ, որոնց ՊՍԺ-ն կփորձի գայթակղել թիմը գլխավորելու համար

Մինչ օրս անգերազանցելի ռեկորդներ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից (ՄԱՍ 2)

Ինչպես Լուկակուի գոլից հետո մի խումբ երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ (տեսանյութ)

Կայացել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Բելյերին. «Յուրաքանչյուր «Արսենալի» երկրպագու պետք է ուրախ լինի, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը միացան թիմին»

Ինչպես Ալեքսիս Սանչեսը երջանկացրեց «ՄՅՈՒ» փոքրիկ երկրպագուին (տեսանյութ)

«ՄՅՈՒ»-ն անցավ հաջորդ փուլ, բայց ավելի մեծ աղմուկ հանեց VAR-ի շուրջ աղմուկը (տեսանյութ, լուսանկար)

ESPN-ը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Հադերսֆիլդ Թաունի» դեմ

Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» այսօրվա հանդիպմանը

#ԳործԿա. Մոուրինյոյին կիսապաշտպան է պետք

«Հիմարություններ դուրս մի՛ տվեք, պարոնա՛յք». Ժոզե Մոուրինյոն զայրացած է

Իվոբի. «Գոհ եմ և երջանիկ, որ Հենրիխ Մխիթարյանի ու Մեսութ Օզիլի թիմակիցն եմ»

Մխիթարյան vs Իբրահիմովիչ․ Ով է ավելի շատ ակումբ փոխել 29 տարեկանում