Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հունվարի 13-14)

Առաջիկա հանգստյան օրերին ֆուտբոլային աշխարհում կրկին թեժ է լինելու: Իտալիայի Ա Սերիայից զատ, եվրոպական առաջատար մյուս առաջնություններում կայանալու են հերթական տուրերի հանդիպումները, որոնք սպասվում են մեծ հետաքրքրությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաուշագրավ 5 մրցավեճը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության:

«Չելսի» – «Լեսթեր»

Պրեմիեր լիգա, 23-րդ տուր, հունվարի 13, մեկնարկը՝ 19:00-ին,

Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Չելսի»՝ 3-րդ հորիզոնական (46 միավոր), «Լեսթեր»՝ 8-րդ հորիզոնական (30 միավոր),

Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Չելսին» հաղթել է 3 անգամ, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, 2016/17թթ. մրցաշրջանում էլ թիմերը մրցել են Անգլիայի Լիգայի գավաթում, «Չելսին» հաղթել է լրացուցիչ ժամանակում (4-2, հիմն. ժ.՝ 2-2):

1 2 3 4 5