Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զիդան. «Ռեալը» դեռ չի «գլորվել անդունդը», ինչպես որոշ մարդիկ կարծում են»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի հասցեին հնչող քննադատության շուրջ իր վերաբերմունքի մասին:

«Մենք չենք կարող տեսնել և լսել ամեն ինչ, ինչ խոսվում է մեր մասին: Դա շատ բարդ է, քանի որ ներկայումս ամեն ինչ, ինչ հնչում է «Ռեալի» մասին, ունի բացասական երանգ: Ես դրա հետ համաձայն չեմ, բայց կա այն, ինչ կա: Պետք է գնահատել դրական կողմերը. մենք դեռ մասնակցում ենք բոլոր մրցաշարարին: «Ռեալը» դեռ չի «գլորվել անդունդը», ինչպես որոշ մարդիկ կարծում են: Մենք պետք է գտնենք անհրաժեշտ էներգիան և շարունակենք շարժվել առաջ:

Հոգնե՞լ եմ թիմի հասցեին հնչող քննադատությունից. այո՛, հոգնել եմ, բայց չեմ կարող և չեմ էլ ցանկանում փոխել ոչինչ: Շատ հեշտ է կողքից նայել իրավիճակին և ասել, որ ամեն ինչ վատ է, և դուք գիտեք, որ ամեն ինչ այդքան վատ չէ: Նրանց համար լավ է բացասականը խոսել «Ռեալի» մասին, դա ավելի լավ է վաճառվում»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:

Զիդան. «Ես այն մարդը չեմ, ով «ցեխ կշպրտի» իր 2 կամ 3 ֆուտբոլիստի ուղղությամբ»