Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բուֆոնն այդպես էլ չի հասցնի բացառիկ ռեկորդի հասնել Իտալիայի Ա Սերիայում

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը չի կարողանա գերազանցել «Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինիի ռեկորդային ցուցանիշն Ա Սերիայում անցկացրած խաղերի քանակով:

Բուֆոնը, ով հունվարի 28-ին կդառնա 40 տարեկան, առողջական խնդիրների պատճառով խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի սկզբից:

Մալդինին, ով 2009թ.-ին է ավարտել մարզական կարիերան 41 տարեկան հասակում, Իտալիայի առաջնությունում 647 հանդիպում է անցկացրել: Բուֆոնը 2-րդ հորիզոնականում է և Իտալիայի հավաքականում իր նախկին թիմակցին զիջում է 18 խաղով (629):

«Յուվենտուսն» Ա Սերիայի 2-րդ շրջանում պետք է անցկացնի ևս 18 հանդիպում: Այդպիսով, Բուֆոնը կկարողանա առավելագույնը կրկնել Մալդինիի ռեկորդը, եթե մինչ մրցաշրջանի ավարտը բաց չթողնի և ոչ մի մրցավեճ:

Դարպասապահն ավելի վաղ հայտարարել էր, որ մարզական կարիերան կավարտի 2018թ. ամռանը, եթե այս մրցաշրջանում չհաղթի Չեմպիոնների լիգայում:

Բուֆոնը դեռ չի անցկացրել իր վերջին խաղն Իտալիայի հավաքականում


«Միլանը» փայլուն ընթացք է հավաքել Գատուզոյի օրոք (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց թուրինյան դերբիում (տեսանյութ)

Խորհրդանշական հավաքական․ Ֆուտբոլիստներ, որոնց անհնար է ատել

Բուֆոն․ «Հաճախ եմ լաց լինում և դա անում եմ միայնակ»

Էմրե Ջանի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդը ամռանը կտեղափոխվի իտալական ակումբ

Բուֆոնը ակնարկել է, որ կարիերան կարող է շարունակել այլ ակումբում

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը որոշված է

Հիգուաին․ «Հեշտ է բազմոցի վրայից դատելը»

Ալեգրի. «Մարդիկ դադարել են օբյեկտիվ լինել, անհնար է ամեն տարի դուրս գալ եզրափակիչ»

«Տոտենհեմը» փրկեց «Յուվենտուսի» հետ խաղը. հանգուցալուծումը կկայանա Լոնդոնում (տեսանյութ)

Էրիքսենը տուգանայինից հարվածով գրավեց Բուֆոնի պաշտպանած դարպասը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Գրանցվել է առաջին գոլը Չեմպիոնների լիգայում 2018թ.-ին (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Տոտենհեմ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Բուֆոնը մտափոխվել է. Դարպասապահը շուտով լավ նորությամբ հանդես կգա

Vivaro Battle. «Յուվենտուս» – «Տոտենհեմ». Կարեն Ռաֆայելյանի ու Մենուա Մեհրաբյանի կանխատեսումները