Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արծիվները» տանն անպարտելի են, իսկ հյուրընկալվելիս ունեն լավագույն արդյունքը

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում ակումբների ելույթները: Այսօր կանդրադառնանք  «Բանանցին»:

1. «Բանանցը» 26-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+5=7-3, 20-18): Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է: Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Բանանցը» զգալիորեն բարելավել է ցուցանիշները:

Թիմն ընթացիկ առաջնությունում 7 միավոր ավելին վաստակեց, մեկ հաղթանակ ավելին տարավ, 5 պարտություն պակաս կրեց: Զգալիորեն բարձրացել է «Բանանցի» արդյունավետությունը. թիմը 7 գոլ ավելին խփեց, փոխարենը 5 գնդակ պակաս բաց թողեց: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 15-րդ տուրից հետո «Բանանցը» 15 միավորով (+4=3-8, 13-23) 6 թիմերի մրցավեճում ընթանում էր 5-րդ տեղում:

2. Առավել հաջող «Բանանցը» հանդես եկավ 3-րդ շրջանում՝ 5 հանդիպումներում վաստակելով 9 միավոր (+2=3-0, 8-6), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Իսկ ահա թիմի մեկնարկը տպավորիչ չէր: Առաջին շրջանում «Բանանցի» օգտին գրանցվեց 6 միավոր (+1=3-1, 7-7), ինչը հնարավոր միավորների 40 տոկոսն է: 2-րդ շրջանում «Բանանցը» վաստակեց 7 միավոր (+2=1-2, 5-5): Դա հնարավոր միավորների 46,6 տոկոսն է:

Սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում «Բանանցը»  մնաց անպարտելի՝ վաստակելով 10 միավոր (+1=7-0, 12-9), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն է: Միակ հաղթանակը սեփական հարկի տակ «Բանանցը» տոնել է «Շիրակի» նկատմամբ (3-0):

Հյուրընկալվելիս «Բանանցի»  ավարն ավելի մեծ է. անցկացրած 7 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 57,1 տոկոսը (+4=0-3, 8-9): Դա լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ: 12 միավոր է վաստակել նաև «Ալաշկերտը», սակայն չեմպիոնը հյուրընկալվելիս 8 խաղ է անցկացրել: Մրցակցի հարկի տակ «Բանանցին» հաջողվել է հաղթանակ տոնել «Արարատի»  (2-1, 3-2), «Փյունիկի» (2-1) և «Շիրակի» (1-0) նկատմամբ:

3. Առաջնության 5-7-րդ տուրերում «Բանանցը» 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Մեկնարկային 4 խաղերում (3 ոչ-ոքի, 1 պարտություն) և 8-11-րդ տուրերում (2-ական ոչ-ոքի և պարտություն) Արամ Ոսկանյանի սաները չկարողացան հաղթել: Իսկ 10-15-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները 6 խաղ շարունակ անպարտելի էին՝ տոնելով 2 հաղթանակ, 4 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:

8-10-րդ տուրերում «Բանանցի»  ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Թիմի գոլային երաշտը տևեց 342 րոպե: Իսկ ահա հաջորդ 5 հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները դաշտից չեն հեռացել առանց գոլի: Ընդհանուր առմամբ անցկացրած 15 հանդիպումներից ընդամենը 4-ում «Բանանցին» չի հաջողվել գոլ խփել, միայն 3 խաղում է թիմի դարպասն անառիկ մնացել:

«Բանանցի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեցին («Շիրակ»՝ 3-0): Թիմն այդ կարգի ոչ մի պարտություն չկրեց: «Բանանցից»  բացի, դա հաջողվել էր միայն «Գանձասար-Կապանին»:

15 հանդիպումներից միայն 3-ում է «Բանանցն»  առաջինը բացել հաշիվը: Այդ հանդիպումներում «Բանանցը» հաղթել է: 11 խաղում առաջինը հաջողության են հասել «Բանանցի» մրցակիցները: Այդ խաղերից միայն երկուսում՝ «Արարատի» հետ մրցավեճում է «Բանանցին» հաջողվել բեկում մտցնել մրցակցությունում և կամային հաղթանակ տոնել (2-1, 3-2):

6 խաղում «Բանանցի» ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ հաշիվը հավասարվել է, ընդ որում «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումներում թիմը պարտվում էր 0-2 հաշվով: Եվ միայն 3 խաղում է մրցակիցներին հաջողվել հանդիպումը հասցնել հաղթական ավարտի: Մեկ խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

15 հանդիպումներից 7-ում առաջին խաղակեսի ավարտից հետո «Բանանցը» մրցակիցներին զիջել էր 0-1 հաշվով: Այդ հանդիպումներից մեկում «Բանանցին» հաջողվել էր հաղթել, 4-ն ավարտել էր ոչ-ոքի, կրել էր 2 պարտություն:

4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Բանանցը» խաղաց «Արարատի» հետ՝  3 հանդիպումներում վաստակելով 7 միավոր (+2=1-0, 5-3): Իսկ ահա «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում «Բանանցն» ընդամենը 2-ական միավոր վաստակեց:

Բացի «Արարատից», «Բանանցը» չպարտվեց նաև «Փյունիկին», որի հետ հանդիպումներում վաստակեց 5 միավոր: «Շիրակի» հետ մրցավեճում «Բանանցի» օգտին 6 միավոր գրանցվեց:

5. «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 3 հարվածներից 2-ն է ավարտվել դարպասի գրավմամբ: Դիպուկությամբ աչքի են ընկել Նորայր Գյոզալյանն ու Գարսիա Պրայա Վալմերսոնը՝ խոցելով համապատասխանաբար փյունիկցի Գոռ Մանուկյանի և արարատցի Պողոս Այվազյանի պաշտպանած դարպասները: Իսկ ահա Ռումյան Հովսեփյանը 15-րդ տուրում արարատցի Պողոս Այվազյանի հետ մենամարտում գնդակն ուղարկել է դարպասաձողին:

Թիմի դարպասին նշանակված երկու հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Արարատցի Անդրանիկ Քոչարյանը գրավել է Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը, իսկ ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը հաղթող է դուրս եկել Արամ Հայրապետյանի հետ մենամարտում:

6. «Ալաշկերտից» ու «Գանձասար-Կապանից» հետո «Բանանցի» ֆուտբոլիստներն արդյունավետությամբ 3-րդ ցուցանիշը գրանցեցին՝ 15 հանդիպումներում խփելով 20 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 1,33 գոլ): Գոլերի հեղինակներ դարձան 10 ֆուտբոլիստներ: Ղուկաս Պողոսյանը, Ալեքսանդր Ջոկովիչը, Մատվեյ Գույգանովը, Գարսիա Պրայա Վալմերսոնը, Կվասի Սիբոն և Մարտին Գրիգորյանը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

1 2