Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Աբրահամ․ «Մեկ ու կես կամ մեկ տարուց կհեռանամ բռնցքամարտից»

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Dlmn Info-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում բռնցքամարտի զարգացման մասին, ինչպես նաև պատմել, որ շուտով ավարտելու է բռնցքամարտիկի կարիերան։

«Կարող եմ ասել, որ Հայաստանում ամեն ինչ արվում է բռնցքամարտի զարգացման համար, կան նաև հաջողություններ։ Իմ կարծիքով անհրաժեշտ է, որպեսզի մարզիկները շատ ու տքնաջան մարզվեն, տեղում անցկացնեն մենամարտեր, իսկ հետո ուժերը փորձեն միջազգային ասպարեզում և հաղթեն, հենց այդպես է զարգանում բռցնքամարտիկը և այդ մարզաձևը ընդհանրապես։

Մեկ ու կես կամ մեկ տարուց ես կհեռանամ բռնցքամարտից։ Սակայն մինչև այդ պետք է ևս մեկ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Բռնցքամարտը իմ կյանքն է։ Սիրում եմ նաև ֆուտբոլը, բայց եթե նորից ընտրելու հնարավորություն ստանայի, կրկին կընտրեի նույն ճանապարհը»,-եզրափակել է հայ մարզիկը։

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ անցնելով այս հղումով։