Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատ» – «Շիրակ». Տեղեկություններ,  որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

 «ԱՐԱՐԱՏ»  – «ՇԻՐԱԿ»

77 խաղ,  +20=22-35, 83:110
13 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան,  «Ալաշկերտ» մարզադաշտ
1-ին շրջան.  26.08.2017  «Շիրակ» – «Արարատ»՝  2-1 (1-0)
Սոլոմոն Իմե Ուդո (45), Ալեքսանդր Իլիչ (87) – Ռևիկ Եղիազարյան (51):

Թեև նախորդ առաջնության համեմատ «Արարատի» խաղում զգալի առաջընթաց է նկատվում, սակայն թիմը կրկին հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Ճիշտ է, արարատցիները վատ չէին մեկնարկել և «Շիրակի» հետ առաջին շրջանի խաղից առաջ 3 հանդիպումներում վաստակած 4 միավորով 4-րդ հորիզոնականում էին: Մինչդեռ նախորդ առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում էլ արարատցիները պարտվել էին, իսկ գոլերի հաշիվը բացել էին միայն 5-րդ տուրում:

«Շիրակի»  հետ խաղում էլ արարատցիներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին, սակայն չկարողացան լիովին օգտագործել իրենց հնարավորությունները և 1-2 հաշվով ցավալի պարտություն կրեցին:

Այդ անհաջողությանը հետևեցին 3 անընդմեջ պարտությունները «Բանանցից», «Գանձասար-Կապանից» և «Ալաշկերտից», որոնք արարատցիներին վերջնականապես մրցաշարային աղյուսակի անդունդը «գլորեցին»:

Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Գյումրիի «Շիրակը» գերազանց անցկացրեց մրցաշարի առաջին շրջանը՝ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ, որոնց շնորհիվ զգալիորեն առաջ պոկվեց մոտակա մրցակիցներից: Իսկ ահա երկրորդ շրջանում շիրակցիներն առայժմ հաղթանակ չեն տարել ու դա կփորձեն անել «Արարատի» հետ մրցախաղում:

«Շիրակը» երկրորդ շրջանը սկսեց «Ալաշկերտից» և «Բանանցից» կրած ծանր պարտություններով՝ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում էլ շիրակցիները հրաշքով փրկվեցին պարտությունից՝ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին նշանակված 11մ հարվածի շնորհիվ հավասարեցնելով հաշիվը:

8-րդ տուրից հետո «Շիրակը» կորցրեց առաջատարի իր դիրքը և այժմ պետք է փորձի վերականգնել սասանված հեղինակությունը: Ընթացիկ մրցաշրջանում «Շիրակի»  գլխավոր խնդիրը պահեստայինների կարճ նստարանն է, որի հետևանքով Վարդան Բիչախչյանն առաջնությունում անցկացրած 8 հանդիպումներում խաղադաշտ է դուրս բերել ընդամենը 16 ֆուտբոլիստի: Նրանցից 4-ը՝ Մարտուն Մխիթարյանը, Առլեն Ծատուրյանը, Մհեր Սաֆարյանն ու Ռուդիկ Մկրտչյանը երիտասարդներ են և առայժմ մրցակցային բավարար փորձ չունեն, որպեսզի փոխարինման մտնելով, կարողանան բեկել մրցակցության ընթացքը:

 «Շիրակը» նախորդ առաջնությունում բացահայտ առավելության էր հասել «Արարատի» նկատմամբ՝ հաղթելով բոլոր 6 խաղերում էլ: Ընդ որում արարատցիներին միայն մայիսի 20-ին Երևանում կայացած 6-րդ շրջանի  հանդիպման ժամանակ էր հաջողվել գրավել գյումրեցիների դարպասը: Իսկ մինչ այդ վերջին գոլն արարատցիները «Շիրակին» խփել էին գրեթե մեկ տարի առաջ՝ անցյալ տարվա մայիսի 22-ին: Աչքի էր ընկել Բենիկ Հովհաննիսյանը:

Արդեն 9 խաղ է, ինչ արարատցիներին չի հաջողվում առաջնությունում հաղթել «Շիրակին»՝ կրելով 8 անընդմեջ պարտություն: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. նոյեմբերի 8-ին Գյումրիում՝ 1-0: Այդ հաղթանակն ինչ-որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ մինչ այդ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Աշոտ Հայրապետյան


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)