Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատ» – «Շիրակ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱՐԱՐԱՏ»  – «ՇԻՐԱԿ»

11 խաղ, +6=3-2, 12-8

25 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Ալաշկերտ» մարզադաշտ

1-ին խաղ. 13.09.2017 «Շիրակ» – «Արարատ»՝ 1-1 (1-0)
ՇՄուսա Փոլ Բակայոկո (12) – Ռաֆայել Սաֆարյան (61):

Գյումրիում կայացած մրցակիցների քառորդ եզրափակիչ առաջին խաղում, որով մեկնարկեց Հայաստանի գավաթի 2017/18թթ. խաղարկությունը, արարատցիներին հաջողվել էր բաց թողած գոլից հետո հավասարեցնել հաշիվը և կիսաեզրափակչի ուղեգրի նվաճման համար պատասխան խաղում լավ հնարավորություններ պահպանել:

Ճիշտ է, այդ խաղում «Շիրակի» մեկնարկային կազմում Վարդան Բիչախչյանն ընդգրկել էր առաջին խմբում հանդես եկող միանգամից 5 պատանի ֆուտբոլիստների՝ հանգստի հնարավորություն ընձեռելով հիմնական կազմի մի քանի խաղացողների, քանի որ 3 օր անց գյումրեցիները սկզբունքային մրցախաղ պետք է անցկացնեին չեմպիոնի հետ:

Այն ժամանակ գործող գավաթակիր «Շիրակը»  գերազանց էր հանդես գալիս առաջնությունում՝ շահելով առաջին շրջանի բոլոր 5 հանդիպումներն էլ և միավորների մեծ առավելությամբ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: «Արարատն» էլ վատ չէր սկսել առաջնությունը՝ առաջին շրջանում վաստակելով 4 միավոր:

Իսկ ահա մրցակիցների գավաթային պատասխան հանդիպումից առաջ իրավիճակը կտրուկ փոխվել է: «Շիրակը» շատ անհաջող անցկացրեց առաջնության երկրորդ շրջանը՝ վաստակելով ընդամենը 3 միավոր, չկարողանալով ոչ մի հաղթանակ տոնել ու զիջեց առաջատարի դիրքը:

Արարատցիներն էլ երկրորդ շրջանի 4 հանդիպումներում ընդամենը 2 միավոր վաստակեցին և «Փյունիկի» հետ կիսում են հետնապահի տխուր դերը:

Անշուշտ, գավաթի պատասխան խաղին երկու թիմերն էլ կներկայանան մարտական կազմերով՝ պայքար մղելով կիսաեզրափակչի ուղեգրի համար: Դժվար է կանխագուշակել, թե ում բախտ կվիճակվի շարունակելու պայքարը պատվավոր մրցանակի համար:

Հիշեցնենք միայն, որ մրցակիցների միջև ընթացիկ առաջնությունում կայացած երկու հանդիպումներից առաջինում «Շիրակը» Գյումրիում հաղթել է 2-1 հաշվով, իսկ երևանյան մրցախաղում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2-2, ընդ որում խաղի ընթացքում գյումրեցիները 2 գնդակի առավելություն ունեին:

Մրցակիցների գավաթային ճանապարհները 7-րդ անգամ են հատվում: Գավաթային առաջին 4 դիմակայություններում առավելության են հասել արարատցիները, ընդ որում երկու անգամ նրանց հաջողվել է գյումրեցիներին հաղթել պատվավոր մրցանակի եզրափակչում (1993թ.՝ 3-1, 1994թ.՝ 1-0):

Իսկ ահա մրցակիցների վերջին երկու դիմակայություններն էլ ավարտվել են շիրակցիների հաղթանակով (2004թ.՝ 3-0, 0-2, 2013թ.՝ 1-0, 0-0): Այդ հանդիպումները կայացել են գավաթի քառորդ եզրափակիչ փուլում:

Մրցակիցները 4-րդ անգամ են հանդիպում գավաթի քառորդ եզրափակիչ փուլում: Այդ փուլում կայացած առաջին դիմակայությունում հաջողությունն ուղեկցել է արարատցիներին (1997թ.՝ 1-1, 1-0):

Գավաթի մրցաշարերում «Արարատն» ավելի մեծ հաջողության է հասել, քան «Շիրակը»: Արարատցիները Հայաստանի հնգակի գավաթակիրներ են, մինչդեռ շիրակցիներին ընդամենը երկու անգամ է հաջողվել նվաճել պատվավոր մրցանակը: Սակայն «Արարատի» գավաթային հաջողությունները հիմնականում գրանցվել են 1990-ական թվականներին, երբ թիմը 4 անգամ (1993-1995, 1997թթ.) գավաթակիր է դարձել:

Վերջին հաջողությանն արարատցիները հասել են 2008թ. Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Իսկ ահա դրանից հետո կայացած գավաթի 8 խաղարկություններում (2010թ. «Արարատը» չի մասնակցել գավաթի մրցաշարին) «Արարատին» չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի՝ քառորդ եզրափակչի արգելքը:

Այդ ընթացքում անցկացրած գավաթային 17 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 2 հաղթանակ են տոնել (2012թ., «Ուլիս»՝ 3-2, 2016/17թթ., «Բանանց»՝ 1-0), 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 12 պարտություն:

Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկությունում «Արարատը» քառորդ եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել էր «Բանանցին», իսկ հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով: Մրցակցի հարկի տակ խփած ավելի շատ գոլերի շնորհիվ հաջորդ փուլ էր մտել «Բանանցը»:

«Շիրակի»  գավաթային հաջողությունները կապված են Վարդան Բիչախչյանի անվան հետ: Հենց նրան հաջողվեց իրականացնել գյումրեցիների վաղեմի երազանքը՝ պատվավոր մրցանակով պատվո շրջան կատարել մարզադաշտում: Դա 2012թ. էր, երբ «Շիրակը» Գյումրիում կայացած եզրափակիչ խաղում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»:

Իսկ մինչ այդ գավաթը նվաճելու «Շիրակի» 4 փորձերն էլ ապարդյուն էին անցել (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ.՝ Սամվել Պետրոսյանի օրոք):

Գավաթի նախորդ խաղարկությունում պատվավոր մրցանակը երկրորդ անգամ ուղևորվեց Գյումրի: «Շիրակը» գավաթի մրցաշարը սկսեց նորաստեղծ Աբովյանի «Կոտայքի» հետ մրցավեճով: Առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան հանդիպումը չկայացավ, քանի որ «Կոտայքը» լուծարվել էր:

Գյումրեցիները եզրափակչի ուղեգիր նվաճեցին՝ առավելության հասնելով գանձասարցիների նկատմամբ (1-0, 1-1): Իսկ գավաթի վճռորոշ խաղում «Շիրակը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ:

Գավաթի նախորդ 24 խաղարկություններում արարատցիներին միայն 9 անգամ է հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: Այդ առումով «Արարատի» համար ամենահաջողը 1993-1997թթ. մրցաշարերն էին, որոնցում թիմը մշտապես կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել ու հետագայում 4 անգամ դարձել է գավաթակիր:

Շիրակցիներն ավելի հաջողակ են գտնվել: Գավաթի նախորդ 26 խաղարկություններից 13-ում նրանց հաջողվել է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Այս առումով գյումրեցիների համար առավել հաջող են եղել գավաթի առաջին 5 խաղարկությունները (1992-1996թթ.), որոնցում մշտապես հաղթահարվել է քառորդ եզրափակչի արգելքը: Իսկ ահա 2005-2010թթ. դա «Շիրակին» ոչ մի կերպ չի հաջողվել:

«Արարատի» հետ առաջիկա խաղում «Շիրակը» կարող է հաճելի հոբելյան նշել, եթե կարողանա գրավել մրցակցի դարպասը: Դա կլինի գավաթի մրցաշարերում գյումրեցիների խփած 200-րդ գոլը: Իսկ եթե այդ գոլը «Շիրակին» նաև կիսաեզրափակչի ուղեգիր պարգևի, ապա հոբելյանը կրկնակի հաճելի կլինի:

Մրցակիցների գավաթային մրցավեճում առավել արդյունավետ է գործել նախկին արարատցի Կարեն Բարսեղյանը՝ խփելով 3 գնդակ: Գյումրեցիներից 2 գոլի հեղինակ է դարձել «Շիրակի» ներկայիս մարզիչներից մեկը՝ Հովհաննես Թահմազյանը:

«Շիրակն» այս խաղում կադրային լուրջ խնդիրներ ունի: Հանդիպմանը չեն մասնակցի 7-րդ զգուշացումը ստացած Արտյոմ Միքայելյանը և 4 դեղին քարտի արժանացած Մուհամեդ Կաբան:

Աշոտ Հայրապետյան


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»