Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Մենք շատ լավ էլ հաշվի ենք առնում երիտասարդական հավաքականի շահերը» (տեսանյութ)

Մամուլի ասուլիսի ամբողջական տարբերակը

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Բարձրագույն խմբի 13-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ հանդիպումից հետո (2-2) հանդիպել է լրագրողների հետ:

Մասնագետը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի այն հայտարարությանը, որ ընտրանու` «Բանանցը» ներկայացնող ֆուտբոլիստները վերջին շրջանում խաղաժամանակ գրեթե չեն ստանում ակումբի առաջին թիմում:

«Եթե նայենք հետ՝ մենք շատ լավ էլ հաշվի ենք առնում երիտասարդական հավաքականի շահերը: Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ խաղաժամանակ ստանում են, եթե ինչ-ինչ պատճառներով ոչ առաջին թիմում, ապա երկրորդ թիմում՝ պարտադիր: Ամենաշատ ֆուտբոլիստները հենց մեր թիմից են երիտասարդականում:

Հիմնական կազմում նրանց քանակը հասնում է 6-ի, եթե չհաշվեմ Պետրոս Ավետիսյանին, Արամ Քոչարյանին և Գրիգոր Աղեկյանին, ովքեր ամռանն են հեռացել «Բանանցից»: Չգիտեմ՝ էլ ի՞նչ ձև աշխատենք: 28 ֆուտբոլիստների գործուղել ենք տարբեր հավաքականներ: Մենք էլ ենք արդյունք պահանջում, և այդ երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարող անընդհատ կայուն խաղ ցուցադրել: Խաղեր կան՝ մասնակցում են, բայց նաև պետք է հանգստանան»,- ասել է Արամ Ոսկանյանը:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»