Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Հակոբյանը կես միավոր է զիջում առաջատար եռյակին

asdasda - Արամ Հակոբյանը կես միավոր է զիջում առաջատար եռյակին

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում Արամ Հակոբյանի և մրցաշարի միանձնյա առաջատար, իրանցի գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուի մրցախաղն էր: 38-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին:

Տուրը հաջող էր Հովիկ Հայրապետյանի և Արման Միքայելյանի համար, որոնք անդրանիկ հաղթանակները տոնեցին: Հովիկը հաղթեց Վլադիմիր Վետոչկոյին, Արմանը պարտության մատնեց Արտաշես Մինասյանին, ով մրցաշարում 3-րդ պարտությունը կրեց: Հովիկ Հայրապետյանն ու Արման Միքայելյանը վաստակել են 1,5-ական միավոր:

Լուկաշ Ջարմուլան և Կլեմենտի Սիչովը հաղթելով համապատասխանաբար Վադիմ Մոիսեենկոյին ու Նիկիտա Մորոզովին, վաստակեցին 3-ական միավոր և հավասարվեցին աղյուսակը գլխավորող Փարհամ Մաղսուդլուին:

Արամ Հակոբյանն առաջատար եռյակից ընդամենը կես միավորով է հետ մնում: Իսկ հետնապահի տխուր դերը ստանձնել է մրցաշարի ամենատարեց ու փորձառու մասնակից Արտաշես Մինասյանը, ով մեկ միավոր ունի:


«Շիրակ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանց» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ շարունակեցին հաղթարշավը

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 34 շախմատիստներ

«Բանանց» – «Շիրակ». Ինչո՞ւ է պետք մարզադաշտից հետևել այս հանդիպմանը

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային մրցաշարի մրցանակակիր

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը զգալիորեն բարելավել են ցուցանիշները

Aeroflot open. Հայաստանցի 8 շախմատիստներ արժանացան դրամական պարգևների

Aeroflot open. Տիգրան Քոթանջյանը հավակնում է գլխավոր մրցանակին

«Փյունիկ» – «Բանանց». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

Aeroflot open. Հայ շախմատիստներից А խմբում միակ հաղթանակը տոնեց Գաբրիել Սարգսյանը

Aeroflot open. Տիգրան Պետրոսյանը շարունակեց հաղթարշավը

Aeroflot open. Տիգրան Պետրոսյանը 5 շախմատիստների հետ գլխավորեց աղյուսակը

Aeroflot open. Մանուել Պետրոսյանը սկզբունքային մրցավեճում հաղթեց ադրբեջանցուն

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

Մանուել Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն