Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշխարհի գավաթը կժամանի Հայաստան

Աշխարհի գավաթը փետրվար ամսին կբերվի Հայաստան, այս մասին հայտնի է դարձել VivaroNews.am-ին:

2006 թվականից սկսած Աշխարհի գավաթը մինչև առաջնության մեկնարկը շրջագայում է տարբեր երկրներով ու քաղաքներով, ցուցադրվում երկրպագուներին: ԱԱ 2018-ի շրջանակներում գավաթը շրջելու է մոտ 50 երկրներում, ու ներկայացվելու է նաև Ռուսաստանի 24 տարբեր քաղաքներում: 2017թ. ընթացքում այն արդեն հասցրել է գտնվել մի շարք քաղաքներում:

Այսպիսով, փետրվար ամսին այն կարճ ժամանակով կբերվի նաև Հայաստան: Գավաթի ներկայացման ծրագրի մասին կտեղեկացնենք առաջիկայում: