Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Այս տարվա Եվրոպա Լիգան կլինի լավագույնը այդ մրցաշարի պատմության մեջ

Եվրոպա լիգայի նկատմամբ հետաքրքրությունը այս տարի ավելի մեծ կլինի:

2015թ. ՈՒԵՖԱ-ն որոշեց փոխել մրցաշարի ձևաչափը և չսխալվեց այդ հարցում:  2015թ. սկսած Եվրոպա լիգայի հաղթողը հնարավորություն է ստանում մասնակցել հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: Սա հիանալի հնարավորություն է այն ակումբների համար, որոնք լուրջ խնդիրներ ունեն իրենց առաջնություններում:

«Միլանը», որ տարիներ անց վերադարձավ եվրոպական արենա, այժմ Ա Սերիայում 8-րդն է և իտալական գրանդի համար շատ բարդ կլինի հայտնվել լավագույն քառյակում: Եվրոպա լիգան կարծես թե նրանց միակ շանսն է այս տարի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար:

Նույնը կարելի է ասել «Արսենալի», Դորտմունդի «Բորուսիայի» մասին: Մրցակցությունը Անգլիայում մեծ է, իսկ ահա Գերմանիայում «Բորուսիան» որոշել է բոլոր միավորներ բաժանել: Մրցաշարին միացան նաև «Ատլետիկո Մադրիդը» և «Նապոլին»: Նշենք, որ 2009թ. իսպանացիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, սակայն կարողացան հաղթել Եվրոպա լիգայում:

Այս պահին հետևյալ ակումբներն են նվաճել 1/16 եզրափակչի ուղեգիր՝

«Միլան», «Լիոն», «Ատլետիկո Մադրիդ», «Նապոլի», «Արսենալ», «Լեյպցիգ», «Զենիթ», ԲԿՄԱ, «Սպարտակ», «Լացիո», «Վիլառեալ», «Դինամո» Կիև, «Բրագա», «Ատալանտա», «Ստյաուա», «Պլզեն», «Զալցբուրգ», «Էստերսունդ», «Նիցա», «Ռեալ Սոսյեդադ», «Պարտիզան», «Սելթիկ» և «Սպորթինգ»:

Այսօր ուշ երեկոյան կկայանան Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները և արդեն հայտնի կդառնան բոլոր մասնակիցները:

Հրաչ Խաչատրյան


«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Գերմանացի մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, իսկ սլովենացիները՝ Եվրոպա լիգան

4 տարի անց առաջին անգամ եվրոգավաթներից մեկը կհաղթի ոչ իսպանական ակումբ

Հենրիխ Մխիթարյան. «Ստոկհոլմ, մենք գալիս ենք» (ֆոտո)

Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». Հավանական մեկնարկային կազմերը` ըստ բրիտանական մամուլի

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի թվիթերյան պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի ընթացիկ խաղաշրջանի վիճակագրությունը (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանը և խաղընկերները պատրաստվում են «Սելտայի» դեմ պատասխան խաղին (ֆոտո, վիդեո)

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սելտայի» հետ խաղին

9 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ եվրոգավաթների փլեյ-օֆֆ փուլում հաղթել իսպանական ակումբի

Հենրիխ Մխիթարյանը. «Շատ կարևոր հաղթանակ էր»

Եվրոպա լիգա. «Սելտա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմերը

«Մանչեսթեր Յունայթեդի» 3 ֆուտբոլիստ ապաքինվել են վնասվածքից և միացել են ընդհանուր խմբին (տեսանյութ)

Atlántico: «Հենրիխ Մխիթարյան ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հրաշագործը»