Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտ» – «Արցախ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱԼԱՇԿԵՐՏ»  – «ԱՐՑԱԽ»

1 խաղ, +1=0-0, 3-1

19 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Ալաշկերտ» մարզադաշտ

1-ին խաղ. 21.09.2017  «Արցախ» – «Ալաշկերտ»՝  1-3 (1-1)
Գրիգոր Աղեկյան (9) – Միհրան Մանասյան (27, 62), Արթուր Եդիգարյան (73՝ 11մ):

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտի» և առաջին խմբի նորեկ, նորաստեղծ «Արցախի» գավաթային դիմակայության ելքը կարելի է վճռված համարել: Ինչպես ցույց տվեց մրցակիցների գավաթային առաջին հանդիպումը, «Արցախն» ի զորու չէր հավասար պայքար մղել չենպիոնի հետ մրցավեճում:

Ճիշտ է, արցախցիներն արդեն խաղասկզբում բացեցին հաշիվն «Ալաշկերտում» նորամուտը նշող Դարկո Տոֆիլոսկու կոպիտ սխալի հետևանքով, սակայն հետագայում չեմպիոնի բարձր կարգը որոշիչ դեր խաղաց:

Ի դեպ, այդ խաղում տեխնիկական գոտուց ալաշկերտցիների գործողությունները ղեկավարում էր Արկադի Չիլինգարյանը, քանի որ Աբրահամ Խաշմանյանը 3 խաղով որակազրկված էր:

Առաջնության 10-րդ տուրում՝ հոկտեմբերի 22-ին «Ալաշկերտը» կարևոր հանդիպում ունի «Գանձասար-Կապանի» հետ, ուստի Աբրահամ Խաշմանյանն «Արցախի» հետ գավաթային մրցավեճում խաղալու հնարավորություն կընձեռի հիմնականում այն ֆուտբոլիստներին, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում:

Տիգրան Եսայանի գլխավորությամբ «Արցախը» վստահ է հանդես գալիս առաջին խմբում՝ հաջողությամբ պայքարելով բարձրագույն խմբի ուղեգրի համար: Թիմում ընդգրկված են ոչ միայն բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունեցող ֆուտբոլիստներ, այլև լեգեոնականներ:

8 տուրից հետո «Արցախը»  19 միավորով ընթանում է 2-րդ տեղում՝ ընդամենը մեկ միավորով հետ մնալով «Լոռիից»: Առաջնության վերջին խաղում արցախցիները հոկտեմբերի 16-ին սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Շիրակ-2-ի» դարպասը:

 «Ալաշկերտը»  6-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել Հայաստանի գավաթի խաղարկությունում: Գավաթի մրցաշարերում «Ալաշկերտն» առայժմ ամենամեծ հաջողությանը հասել է 2014/15 և 2015/16թթ. խաղարկություններում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Գավաթի նախորդ խաղարկությունում ալաշկերտցիներին չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ երկու հանդիպումներում էլ պարտվելով «Փյունիկին» (1-2, 0-1):

«Արցախի» հետ գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը պատվավոր մրցանակի մրցաշարերում «Ալաշկերտի» 18-րդ խաղը կլինի: Ալաշկերտցիները 8 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 6 պարտություն, խփել են 20 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 16 գնդակ:

«Արցախի» հետ առաջին խաղում իր հաշվին դուբլ գրանցելով, Միհրան Մանասյանը  5 գնդակով դարձավ թիմի գավաթային լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով 3-ական գոլ խփած Հեբեր Արաուխոյին և Արսեն Բալաբեկյանին:

Հեբերն այդ գոլերը խփել էր 2015/16թթ. խաղարկությունում՝ ցույց տալով գավաթի մեկ մրցաշարում լավագույն արդյունքն ալաշկերտցիների շրջանում: Մանասյանին լավ հնարավորություն է ընձեռվել գերազանցելու նաև Հեբերի այդ ցուցանիշը:

Աշոտ Հայրապետյան


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»