Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աբրահամ Խաշմանյան. «Ցյուրիխը» փոխհատուցում է պահանջում Արտյոմ Սիմոնյանի համար, բայց մենք դա չենք անի»

Արդեն հայտնել ենք, որ այսօր ընկերական հանդիպում են անցկացրել «Ալաշկերտը» և «Արցախը»: Մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:

Գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հանդիպումից հետո պատմել է թիմի՝ նոր մրցաշրջանին նախապատրաստության մասին:

«Ալաշկերտի» նորեկ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում արտասահմանում

-Այս տարի մեր առաջին հանդիպումն էր: Հանդես եկանք 2 տարբեր կազմերով: Պետք էր, որ առավելագույն աշխատանք տանեին, այսինքն՝ լիներ ծանրաբեռնվածություն, ինչն էլ եղավ:

Հունվարի 25-ին կսկսենք ուսումնամարզական հավաքը Բելեկում: Այնտեղ մեզ կմիանան արտասահմանցի մի քանի ֆուտբոլիստ, քանի որ մենք համալրման կարիք ունենք:

Արսեն և Ալեքսանդր Պետրոսյան եղբայրները մարզվում են «Ալաշկերտում»: Նրանք մնալո՞ւ են թիմում:

-Պայմանագիր կստորագրենք, երևի՝ կես տարի ժամկետով: Ինչպես ասացի, մենք համալրման կարիք ունենք: Մնացածն արդեն կախված է իրենցից: Եթե լավ դրսևորեն, հետագայում կշարունակենք համագործակցությունը:

Այս պահի դրությամբ 7 կորուստ ունենք: Նրանցից մի քանիսի պայմանագրերի ժամկետն էր ավարտվել, մի երկուսից մենք ենք հրաժարվել:

Արտյոմ Սիմոնյանը վերադառնալո՞ւ է «Ալաշկերտ»:

-Ամենաբարդն այժմ նրա հարցն է: Դեռ չգիտենք՝ Արտյոմը կմիանա՞ մեզ, թե՞ ոչ: Նախապատրաստության առաջին փուլն ավարտվել է, բայց նա դեռ չկա: Խնդիրն այն է, որ Արտյոմը դեռ 5 ամսվա պայմանագիր ունի «Ցյուրիխի» հետ:

Այդ թիմն էլ այսօր ինչ-որ պահանջներ է ներկայացրել մեզ: Պահանջում են ֆինանսական փոխհատուցում, որպեսզի կարողանան տրամադրել Արտյոմ Սիմոնյանին: Բայց մենք չենք պատրաստվում դա անել, քանի որ լավ գիտենք՝ այդ ֆուտբոլիստը մինչ այստեղ գալը ոչ մի տեղ չկար, «Ցյուրիխում» չէր խաղում, ուղարկում էին 2-րդ լիգա կամ զիջում վարձավճարով: Նրան անձամբ ես հրավիրեցի, քանի որ գիտեի նրա պոտենցիալը: Պատրաստեցինք, սկսեց լավ խաղալ հիմնական կազմում, գոլեր խփել, հրավիրվեց ազգային հավաքական:

Հիմա «Ցյուրիխը» երևի առիթից օգտվում է, որ Արտյոմը 5 ամսվա պայմանագիր ունի և ինչ-որ պահանջներ է ներկայացրել: Մենք պատասխանել ենք, որ դա չենք անի: Մնացածն արդեն կախված է ֆուտբոլիստի և այդ ակումբի միջև համաձայնությունից: Եթե համաձայնության գան, Արտյոմ Սիմոնյանը կմիանա մեր հավաքին, իսկ եթե ոչ, ապա մենք կկորցնենք նաև նրան:

Ինչ վերաբերում է մյուս հավանական համալրումներին, ապա այսպես ասեմ՝ մենք այս պահին ոչինչ չունենք: Կա պայմանավորվածություն, որ մեզ հավաքի ընթացքում միանալու են 1-2 լեգեոներ: Կտեսնենք՝ ընթացքն ինչպիսին կլինի:

Մենք ներկա պահին ունենք հիմնական կազմի 15-16 խաղացող, մյուսներին այս հանդիպման համար հրավիրել էինք երկրորդ թիմից: Կան խաղացողներ, որոնց հետ մենք հույսեր չենք կապում, բայց այսօր խաղում էին: Դա քանակ ապահովելու նպատակով էր, որպեսզի 2 խաղակեսերին տարբեր կազմերով հանդես գայինք:

Թիմի հետ է մարզվում Ռոբերտ Արզումանյանը: Հնարավո՞ր է, որ նա էլ մեկնի ուսումնամարզական հավաքի:

-Ռոբերտն իր խնդրանքով պարզապես մարզվում է մեր կողքին: Հետագայում չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Կախված է իր մարզավիճակից, որից ելնելով էլ կորոշենք: Ռոբերտի հետ կապված հստակ ոչինչ չկա:

Հետևելով մարզումներին՝ նրա մարզավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

-Նա թիմի հետ չի մարզվում: Ռոբերտն ուղղակի վազում է, որ փորձի իր մարզավիճակը բերել նորմալ վիճակի: Անցկացնում է անհատական մարզումներ:

Համենայն դեպս, ցանկություն կունենա՞ք նրան տեսնելու «Ալաշկերտում»:

-Մենք շատ լավ գիտենք Ռոբերտ Արզումանյանի որակները, գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլիստ է: Բայց մեծ խնդիրն այն է, որ նա արդեն 2 տարի է, ինչ բացակայում է մեծ ֆուտբոլից: Դժվար է այդ հարցին պատասխանել: Թե՛ ես, թե՛ ակումբն ընդառաջել ենք, որ կարողանա թիմի կողքին մարզվել: Այդքանը:


Տրանսֆերային ձմեռ-2018. Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկը» «տրորեց» համեստ մրցակցին, իսկ հայազգի մարզիչը «կծեց» Ունայ Էմերիին (տեսանյութ)

«Ալաշկերտն» արդեն երկնիշ թվով նորեկներ ունի, իսկ «Շիրակը» 8 գոլ է բաց թողել 2 խաղում (տեսանյութ)

Ազգային հավաքականի 10 ֆուտբոլիստ, ովքեր ձմռանը նոր ակումբներ են տեղափոխվել

Non-Stop. «Ալաշկերտը» հայտարարեց հերթական ֆուտբոլիստի ձեռքբրեման մասին

«Ալաշկերտը» կանգ չի առնում. Նոր փորձառու դարպասապահ թիմում

Շոկային 11 հանդիպում, որ այս մրցաշրջանում կայացել են Հայաստանում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Հայաստանի հավաքականի պաշտպանը կխաղա «Ալաշկերտում»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ալաշկերտը» կրկին նոր ֆուտբոլիստով համալրվեց

Սարգիս Ադամյանի թիմի հաղթանակը Բունդեսլիգա-2-ում և Արտյոմ Սիմոնյանի տրանսֆերային հարցի լուծումը (տեսանյութ)

«Ուրալի» 2 ֆուտբոլիստ տեղափոխվել է «Ալաշկերտ»

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Հայազգի ֆուտբոլիստը խաղաց Մադրիդի «Ռեալի» դեմ, իսկ Արաս Օզբիլիսը վերջապես ակումբ գտավ

Թիմային բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են հայկական ակումբները

Արտյոմ Սիմոնյանը չի մնացել Շվեյցարիայում և հայկական ակումբի տրամադրության տակ է