Զլատանն սպառնացել էր ջարդել Ռայոլայի ոտքերը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շատ է ցանկացել, որ Պոլ Պոգբան իր հետ միասին ելույթ ունենա մանկունյանցիների կազմում:

Ֆուտբոլիստների գործակալ Մինո Ռայոլան, որը նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի գործակալն է, պատմել է, թե ինչպես է շվեդ հարձակվողն սպառնացել ջարդել իր ոտքերը, եթե Պոգբայի՝ «Յունայթեդ» տեղափոխությունը չկայանար:

«Չփորձես անգամ Պոգբային ուրիշ թիմ ուղարկել, այլապես ես կջարդեմ ոտքերդ»,- Ռայոլան մեջբերել է Զլատանի խոսքը:

«Պոգբան դեռևս պետք է իր տեղը գտնի թիմում: Ես, օրինակ, կցանկանայի տեսնել նրան ձախեզրային կիսապաշտպանի դիրքում: Այդ դիրքում նա ուղղակի անկասելի կլինի, սակայն Մոուրինյոն պետք է որոշի»,- եզրափակել է Ռայոլան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ