Զլատան Իբրահիմովիչի համար տարին ավարտվա՞ծ է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաչաձև կապանների լուրջ վնասվածք է ստացել, վստահեցնում է հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ըստ նրա հաղորդած տեղեկությունների՝ շվեդ 35-ամյա ֆուտբոլիստը կտրել է աջ ծնկի խաչաձև կապանները, ուստի պետք է վիրահատության կենթարկվի: Եթե այս տեղեկությունը հաստատվի պաշտոնապես, ապա Իբրահիմովիչը բաց կթողնի առնվազն 8-9 ամիս:

Հիշեցնենք՝ հարձակվողը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում:

Մոուրինյոն ասել է, թե ով կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ