Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնության «Բորդոյի» դեմ խաղի ժամանակ վնասվածք է ստացել: Շվեդ ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 71-րդ րոպեին, սակայն ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը վստահեցնում է, որ Զլատանի վնասվածքը լուրջ չէ:

«Նա թեթև ցավ էր զգում ոտքի մեջ, որը նրան սկսեց անհանգստացնել խաղի ընթացքում:Նա ուզում էր շարունակել հանդիպումը, բայց մենք հասկանում ենք, որ առջևում Եվրո 2016-ն է և որոշեցինք ռիսկի չդիմել»,- Լորան Բլանի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ