Զլատան Իբրահիմովիչը կասի իր հաջորդ ակումբի մասին միայն մեկ դեպքում

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր հետ կապված տրանսֆերային շշուկների մասին:

«Ուզում եմ, որ դուք (լրագրողները) ինձ մասին շատ գրեք, քանի որ դա ինձ դուր է գալիս կարդակ ձեր գրածները: Ուզում եմ հասկանամ, թե ձեզնից ով կարող է ավելի լավ պատմություն հորինել ինձ մասին: Երբ հոգնեմ այդ շշուկներից, այդ ժամանակ էլ դուք կիմանաք իմ որոշման մասին»,- ասել է Իբրան:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Զլատանը կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ