Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելաքսին»:

Չնայած Զլատանը տպավորիչ մեկարկ ունեցավ անգլիական Պրեմիեր լիգայում, խփելով 4 գոլ առաջին 4 հանդիպմանը, սակայն մանչեսթերյան թիմի դժգույն ելույթները ևս անդրադարձան հարձակվողի արդյունավետության վրա. նա վերջին 11 խաղերից միայն մեկում է կարողացել գոլ հեղինակել: Այս խնդիրները կարող են ստիպել Իբրահիմովիչի դրական պատասխան տալ Սթիվեն Ջերարդի, Էշլի Քոուլիի, Ռոբի Քինի թիմին:

Ամերիկյան ակումբը ցանկանում է ձեռք բերել շվեդ ֆուտբոլիստին 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ