Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել «Բորուսիայի» և «Ման.Սիթիի» դեմ հանդիպումները

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել թիմի առաջիկա շրջագայության հանդիպումները:

Ինչպես գրում է The Guardian-ը, անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է լրացուցիչ հանգստանալու հնարավորություն տալ շվեդ ֆուտբոլիստին, ով նախորդ ամիս մասնակցում էր Եվրո 2016-ին:

Ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչը իր առաջին հանդիպումը «ՄՅՈՒ»-ի մարզաշապիկով կանցկացնի հուլիսի 30-ին «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղի ժամանակ:

Ավելացնենք, որ հուլիսի 23ից մինչև 26-ը «Յունայթեդը» Չինաստանում ընկերական հանդիպումներ կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ