Զլատան Իբրահիմովիչը ևս մեկ մրցաշրջան կմնա «ՄՅՈՒ»-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղից առաջ կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է , որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կօգտվի պայմանագրում նշված կետից և մեկ տարով կթարմացնի համաձայնագիրը ակումբի հետ:

«Զլատանի հետ կապված իրավիճակը պարզ է: Նա ևս մեկ տարով կարող է երկարաձգել պայմանագիրը և մենք ուրախ ենք այս առիթով:

Պատրաստվում ենք կիրառել այդ կետը: 2 տարուց նա ազատ կլինի: Նա ուրախ է և հավատարիմ այս ակումբին»,-ասել է Մոուրինյոն:

Շվեդ ֆուտբոլիստը ևս հաստատել է, որ անգլիական ակումբում կմնա ևս մեկ մրցաշրջան:

«Ներկա պահին ոչ մի խոսակցություն չկա իմ հեռանալու մասին: Պայմանագրումս ևս մեկ տարի երկարաձգելու կետ կա, իսկ ես ինձ թարմ և լավ եմ զգում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ