Զլատան Իբրահիմովիչը դժգոհել է Ժոզե Մոուրինյոյից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր դժգոհությունն է արտահայտել կապված թիմի մարզման պրոցեսի հետ, որը առաջարկում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Շվեդ ֆուտբոլիստը, ով այս ամռանն է տեղափոխվել անգլիական գրանդ, կարծում է, որ պորտուգալացու մարզելու մեթոդները չեն համապատասխանում իրեն և իր թիմակիցներին: Այս մասին գրում է The Times-ը:

Իբրահիմովիչը կարծում է, որ Ժոզեն շատ ժամանակ է տրամադրում գնդակի հետ վարժություններին, այն դեպքում, երբ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել աերոբիկայի վարժություններին, որի կարիքը թիմը շատ ունի:

Բրիտանական ԶԼՄ-ն նշում է, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները խաղերի ընթացքում ամենաքիչ  տարածությունն են վազել, քան այլ ԱՊԼ-ի ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ