Զլատան Իբրահիմովիչը չի տեղափոխվի ՄԼՍ

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական ակումբից, առաջիկայում չի տեղափոխվի «Լոս-Անջելես Գելեքսի»:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, Կալիֆորնիան ներկայացնող ակումբը արդեն սպառել է իր թիմում 3 «աստղեր» ունենալու հնարավորությունը, իսկ ՄԼՍ-ը չի պատրաստվում փոփոխություններ կատարել իր կանոնների մեջ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Լոս Անջելես Գելեքսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ