Զլատան Իբրահիմովիչը ասել է, թե ինչու է ընտրել «Մանչեսթեր Յունայթեդը»

Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ ՄՅՈՒ տեղափոխվելու գլխավոր պատճառը եղել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Երկու անգամ հնարավորություն եմ ունեցել տեղափոխվել Անգլիա: Իմ ծառայություններով հետաքրքրված էին «Արենալը» և «Մանչեսթեր Սիթին»: Սակայն այդ խոսակցությունները իրականություն չդարձան և այդպես էլ չխաղացի Պրեմիեր լիգայում: Մոուրինյոն գիտի, թե ինչպես է պետք ոգեշնչել մարդկանց, նա յուրահատուկ է: Նա գիտի, թե ինչ է նրան պետք առաջնությունը հաղթելու համար: Շատ բան եմ սովորել նրանից, երբ հանդես էի գալիս «Ինտերում»: Ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար աշխատեր Ժոզե Մոուրինյոյի հետ», – ասել է Զլատանը:

Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը «Յունայթեդ» էր տեղափոխվել այս տարվա ամռանը որպես ազատ գործակալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ