Զլատան Իբրահիմովիչ. «Ես ավելի շատ օգնեցի Ֆրանսիային, քան Ֆրանսուա Օլանդը»

ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր դերի մասին ֆրանսիական ֆուտբոլում:

– Եկեք խոսենք փողի մասին

– Շատ լավ: Կարծում եմ, որ փողը ամեն ինչ ավելի է հեշտացնում, չնայած երջանկությունը փողի մեջ չէ: Մարդիկ պետք է դա հասկանան:

– 2015թ. Ձեր աշխատավարձը կազմում էր 20 մլն եվրո

– Ընդամենը՞

– Մոտավորապես

– Միայն առաջին կես տարվա ընթացքում

– Դա շատ-շատ է

– Ի՞նչ է նշանակում «շատ» է: Ես չեմ հասկանում այդ բառը: Արժեքը որոշում է շուկան: «Շատ» է , թե քիչ, դա իմ խնդիրը չէ: Շուկան ասում է  ՝ «Սա քո արժեքն է»: Եթե մեկ այլ ֆուտբոլիստ 10 անգամ ավելի լավ է խաղում, ապա նա 10 անգամ լավ կվարձատրվի: Դա այդպես է աշխատում:

– Բայց այդ գումարները շոկային են ուղղակի, այն էլ այս ներկայիս ճգնաժամի ժամանակ

– Դուք գիտեք, թե որքա՞ն հարկ եմ ես վճարում

– Ոչ, բայց կասե՞ք

– Ես ավելի շատ եմ օգնել Ֆրանսիային, քան նրանց նախագահ Ֆրանսուա Օլանդը

– Ի՞նչ կասեք Ֆրանսիայի մասին

– Իբրան եկավ և դաձավ գլխավորը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ