Զլատան Իբրահիմովիչ. « Երբ ես մահանամ, իմ արձանը Ստոկհոլմում կապրի հավերժ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Ստոկհոլմում իր արձանի տեղադրման մասին վերջին նորությունները: Նշվում է, որ արձանը կտեղադրվի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մոտակայքում:

«Դա անհավանական զգացողություն է: Շատերը մտածում են ՝ «ինչո՞ւ նա»: Սակայն 15 տարվա ծանր աշխատանքից հետո ես զգում եմ, որ իմ ջանքերը գնահատվել են:

Սովորաբար արձան տեղադրում են մահանալուց հետո, սակայն ես ինձ մինչ օրս կենդանի եմ զգում:  Երբ ես մահանամ, իմ արձանը Ստոկհոլմում կապրի հավերժ»,- ասել է Զլատանը:

Ավելացնենք, որ 35-ամյա շվեդը երեկ 10-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ