Զլատան Իբրահիմովիչ. «Շվեդիան կարող է հաղթել Իտալիային»

Շվեդիայի ազգային հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր հավաքականը կարող է հաղթել Իտալիայի ընտրանուն Եվրո 2016-ի E խմբի 2-րդ տուրում:

Երեկ շվեդները իրենց առաջին հանդիպումը ավարտեցին 1-1 հաշվով, իսկ իտալացիները 2-0 հաշվով պարտության մատնեցին Եվրոյի ֆավորիտ Բելգիային:

«Իռլանդիայի հետ ոչ-ոքին նորմալ է: Կարևորը, որ մենք չպարտվեցինք այդ խաղում: Կարծում եմ, որ մեզ կհաջողվի հաղթել Իտալիային: Պետք է ավելի բարելավենք մեր խաղը»,- ասել է Զլատանը:

Ավելացնենք, որ Շվեդիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 17:00:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ